թարմացված է առ 08/07/2014թ.

Կորպորատիվ կառավարում

ԱՔՌԱ-ի կորպորատիվ կառավարման գլխավոր սկզբունքները ներառված են Ընկերության կանոնադրության մեջ, որը ենթարկվել է լրամշակումների` կորպորատիվ կառավարման ընթացակարգերի զարգացումները ներառելու նպատակով:
Ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի հիմքում դրված են հետևյալ սկզբունքները`
  • Լիազորությունների և պարտականությունների հստակ տարանջատում
  • Բաժնետերերի, Տնօրենների Խորհրդի և գործադիր մարմնի միջև արդյունավետ համագործակցություն
  • Հստակ ձևակերպված ռազմավարական ծրագրի առկայություն
  • Ընկերության Տնօրենների Խորհրդի դերի բարձրացում բաժնետերերի շահերի պաշտպանության գործում
  • Ընկերության գործունեության տեղեկատվական թափանցիկություն:
Կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառումը և զարգացումը ԱՔՌԱ-ի կողմից դիտարկում են որպես առաջնային խնդիր: