թարմացված է առ 26/04/2017թ.

Շահութաբաժնային քաղաքականություն

ԱՔՌԱ-ի շահութաբաժնային քաղաքականությունը կանոնակարգվում է Ընկերության Կանոնադրությամբ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով: Ա յն է`
  • Շահաբաժինը Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է վճարվել եռամսյակը, կիսամյակը կամ տարին մեկ անգամ: Շահաբաժինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Բաժնետերերին իրենց բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների վճարումները Ընկերության կողմից չեն երաշխավորվում:
  • Ընկերության Բաժնետերերի կազմից դուրս եկող բաժնետերն իրավունք ունի ստանալ դուրս գալու օրվա դրությամբ իրեն հասանելիք շահաբաժինը:
  • Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ չվճարելու վերաբերյալ: Այդ որոշումների գործունեության ժամկետը սահմանվում է Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ (մեկ) տարուց ավել լինել:
  • Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին, եթե Ընկերության Կանոնադրական կապիտալը ամբողջությամբ չի վճարվել:
  • Ընկերության բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին Ընկերության կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին Ընկերությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը: Ընկերությունն իրավունք չունի շահաբաժիններ հայտարարել և վճարել, եթե Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա Կանոնադրական կապիտալից կամ շահաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից:
Շահութաբաժիններ վճարելու մասին որոշումներ
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի 20.04.2017թ. թիվ 3 որոշման համաձայն՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ 2016թ. գործունեության արդյունքներով «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ կուտակված շահույթի մի մասը՝ 25,556,600 (քսանհինգ միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր) ՀՀ դրամը, ուղղվել է շահութաբաժինների վճարմանը՝ յուրաքանչյուր հասարակ անվանական բաժնետոմսի համար 1081.8 ՀՀ դրամի (մեկ հազար ութսունմեկ դրամ ութսուն լումա) չափով: