թարմացված է առ 08/07/2014թ.

Վարկային տերմինաբանություն

Վարկ՝ որևէ բանկի նկատմամբ առաջացած այն պարտավորությունը, որն առաջացել է վարկի (այդ թվում` վարկային գծի ), ֆինանսական վարձակալության (լիզինգի), ֆակտորինգի, երաշխավորության, ակրեդիտիվի պայամագրերից, երաշխիքի կամ վարկային քարտի տրամադրումից, հաշվի վարկավորումից (օվերդրաֆտ), հետգնման պայմանով արժեթղթերի ձեռքբերումից, արժութային սվոփից, ինչպես նաև ցանկացած այլ գործարքից, որը դրամական պարտավորություն է առաջացնում բանկի նկատմամբ, որը, սակայն, կապված չէ պարտապանի կողմից բանկին ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու, աշխատանքներ կատարելու կամ Հաճախորդի կողմից պարտապանի թողարկած արժեթղթերը առանց հետգնման պայմանի ձեռք բերելու հետ:
Վարկառու՝ անձ, որը ստանձնել է կամ կարող է ստանձնել վերը նշված կետում թվարկված պարտավորություններից որևէ մեկը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների:
Վարկային պատմություն՝ ավարկային բյուրոյի ձևավորած և (կամ) մշակած վարկային տեղեկատվության դինամիկան, այն Տվյալների ամբողջություն է, որը հատկանշում է Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման պատմությունը:
Վարկային տեղեկատվության (պատմության) սուբյեկտ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ (այդ թվում` Վարկառուն), որը հանդիսանում է կամ հանդիսացել է որևէ պարտավորություն առաջացնող պայմանագրերով պարտապան և որի վերաբերյալ հավաքվում է վարկային տեղեկատվություն, մշակվում, ձևավորվում և պահպանվում է վարկային պատմություն, կամ որի վերաբերյալ Վարկային բյուրոյից վարկային պատմության մասին հարցում է կատարվում :
Վարկային բյուրո (ԱՔՌԱ)՝ բաժնետիրական ընկերություն, որն իրավունք ունի օրենքով և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնելու վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքման, վարկային պատմությունների մշակման, ձևավորման և պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն, ինչպես նաև Տվյալների բազայում առկա Վարկային տեղեկատվության մշակման արդյունքում կարող է մատուցել այլ ծառայություններ :
Տեղեկատվություն տրամադրողներ (Վարկային պատմության ձևավորման աղբյուր)` քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ, որը, սույն օրենքի համաձայն, վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային տեղեկատվություն է տրամադրում վարկային բյուրոյին:
Տվյալ(ներ)՝ վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ փաuտերի, դեպքերի, հանգամանքների մաuին ցանկացած տվյալ այնպիuի տեuքով, որը թույլ է տալիu կամ կարող է թույլ տալ նույնականացնել կամ բնութագրել վարկային տեղեկատվության սուբյեկտին:
Վարկային զեկույց՝ փաստաթուղթ (նաև էլեկտրոնային), որը պարունակում է Տվյալներ, որոնք կազմում են Վարկային պատմության բաղադրությունը և որոնք Վարկային բյուրոն տրամադրում է Վարկային պատմության օգտագործողներին՝ հարցման հիման վրա, ինչպես նաև Վարկային տեղեկատվության սուբյեկտներին՝ իրենց դիմումի համաձայն: