թարմացված է առ 17/07/2017թ.

Նորություններ և իրադարձություններ

17/07/17, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ Ընկերությունը հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ Ընկերության 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:

Մրցութային առաջարկությունը կարող է պարունակել երկու տարվա համագործակցության ծրագիր: Երկու տարվա համագործակցության առաջարկի ներկայացման դեպքում ֆինանսական պայմանները պետք է ներկայցվեն տարբերակված` մեկ և երկու տարվա համագործակցության առաջարկների համար:

  • Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ, հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ,
  • Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ. սեպտեմբերի 15-ը,
  • Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2017թ. հոկտեմբերին:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲ Ընկերության ինտերնետային կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, հեռախոս` 52-24-07,
Էլ-փոստ` info@acra.am,
Ինտերնետային կայք` www.acra.am

ՀՐԱՎԵՐ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈւՆԸ հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:

  1. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
    1. աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերությունների փորձը,
    2. առաջարկում ներկայացված աշխատակիցների որակավորման մակարդակը և փորձը,
    3. աուդիտի ընդգրկման շրջանակները,
    4. աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
    5. աուդիտի իրականացման արժեքը,
    6. լրացուցիչ տեղեկություններ (այդ թվում տեխնիկական և խորհրդատվական աջակցության հնարավորությունները և շրջանակները):

    Մրցութային առաջարկությունը կարող է պարունակել նաև երկու տարվա համագործակցության ծրագիր: Երկու տարվա համագործակցության առաջարկի ներկայացման դեպքում ֆինանսական պայմանները պետք է ներկայցվեն տարբերակված` մեկ և երկու տարիների համագործակցության առաջարկների համար:

  2. Մրցույթի պայմանները.
    1. «Աուդիտորական եզրակացությունը» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն ոչ ուշ, քան 2018թ. փետրվարի 28-ը:
    2. «Աուդիտորական եզրակացությունը» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով:

      Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 17:00` կնքված ծրարներով: Մրցույթը կկայանա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ հասցեում:

  3. Մրցույթի հայտերի պատրաստման կարգը.
    1. Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու փակ և սոսնձված ծրարներում:
    2. Մրցույթին մասնակցելու համար Մասնակիցը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացնում է մրցույթի հայտ: Մրցույթի հայտը սույն հրավերի հիման վրա Մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
    3. Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ և սոսնձված ծրարներում: Ծրարները և հրավերով նախատեսված` մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող իրավասու անձը:
  4. Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
    1. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
    2. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ» բառերը,
    3. «մրցույթի գնային առաջարկ» բառերը,
    4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները: Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի ծառայությունների գինը:
  5. Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
    1. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
    2. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ» բառերը,
    3. «մրցույթի տեխնիկական առաջարկ» բառերը,
    4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները: Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտին մասնակցող աշխատանքային խմբի անդամների կողմից ծախսվող օրերի և ժամերի քանակը:
  6. Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.

    Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գրասենյակում:

  7. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

    Հաղթողին որոշում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի խորհուրդը` մասնակիցներից լավագույն պայմաններ ներկայացրած կազմակերպությունների ցանկից:

    Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը:

10/03/17, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվելու է 2017թ. ապրիլի 20-ին, ժամը 17։00-ին, ՀՀ Կենտրոնական բանկի վարչական շենքում` ՀՀ, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
03/10/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ Երևանում մեկնարկում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ և «Հայփոստ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքների միջոցով: Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում: Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:
Առաջիկա ամիսներին ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ «Հայփոստ» ՓԲԸ բոլոր մարզային բաժանմունքներում:
18/07/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» Ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ, որի շրջանակներում իրականացվում է վարկային տեղեկատվության փոխանակում:
01/07/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2016թ. հուլիսի 1-ից նվազել են ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող Վարկային զեկույցների սակագները։ Բանկերին և վարկային կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առցանց տրամադրվող վարկային զեկույցների գները նվազել են 20%-ով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց ԱՔՌԱ գրասենյակում տրամադրվող վարկային զեկույցների գները՝ 60%-ով։ Վարկային զեկույցների փոփոխված սակագներին կարող եք ծանոթանալ ԱՔՌԱ կայքէջում, հետևյալ հղումով:
19/01/16, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2015թ նոյեմբերի 24-ին հաջողությամբ ավարտվել է «Bureau Veritas Certification» վկայագրման մարմնի կողմից «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության վկայագրման աուդիտը:
Աուդիտորական խումբն արձանագրել է, որ ներդրման ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը լիովին համապատասխանեցվել է ստանդարտի պահանջներին: Տեղեկատվական անվտանգության գործընթացների մեծ մասը որակավորվել է որպես «լավագույն փորձ»:
2015թ. դեկտեմբերի 29-ին «Bureau Veritas Certification» հավաստագրող կազմակերպության կողմից թողարկվել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիրը: Միջազգայնորեն ճանաչում ունեցող այս ստանդարտի ներդրումը վկայում է տեղեկատվական անվտանգության հստակ քաղաքականության և պահանջներին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ հավատարմության մասին:
16/09/15, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ Ընկերությունը հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ Ընկերության 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:

Մրցութային առաջարկությունը կարող է պարունակել երկու տարվա համագործակցության ծրագիր: Երկու տարվա համագործակցության առաջարկի ներկայացման դեպքում ֆինանսական պայմանները պետք է ներկայցվեն տարբերակված` մեկ և երկու տարվա համագործակցության առաջարկների համար:

  • Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ, հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ,
  • Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. հոկտեմբերի 15-ը,
  • Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2015թ. հոկտեմբերին:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲ Ընկերության ինտերնետային կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, հեռախոս` 52-24-67,
Էլ-փոստ` info@acra.am,
Ինտերնետային կայք` http://www.acra.am

ՀՐԱՎԵՐ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈւՆԸ հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:

  1. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
    1. աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերությունների փորձը,
    2. առաջարկում ներկայացված աշխատակիցների որակավորման մակարդակը և փորձը,
    3. աուդիտի ընդգրկման շրջանակները,
    4. աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
    5. աուդիտի իրականացման արժեքը,
    6. լրացուցիչ տեղեկություններ (այդ թվում տեխնիկական և խորհրդատվական աջակցության հնարավորությունները և շրջանակները):

    Մրցութային առաջարկությունը կարող է պարունակել նաև երկու տարվա համագործակցության ծրագիր: Երկու տարվա համագործակցության առաջարկի ներկայացման դեպքում ֆինանսական պայմանները պետք է ներկայցվեն տարբերակված` մեկ և երկու տարիների համագործակցության առաջարկների համար:

  2. Մրցույթի պայմանները.
    1. «Աուդիտորական եզրակացությունը» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն ոչ ուշ, քան 2016թ. փետրվարի 28-ը:
    2. «Աուդիտորական եզրակացությունը» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով:

      Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն մինչև 2015թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 17:00` կնքված ծրարներով: Մրցույթը կկայանա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ հասցեում:

  3. Մրցույթի հայտերի պատրաստման կարգը.
    1. Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու փակ և սոսնձված ծրարներում:
    2. Մրցույթին մասնակցելու համար Մասնակիցը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացնում է մրցույթի հայտ: Մրցույթի հայտը սույն հրավերի հիման վրա Մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
    3. Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ և սոսնձված ծրարներում: Ծրարները և հրավերով նախատեսված` մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող իրավասու անձը:
  4. Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
    1. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
    2. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ» բառերը,
    3. «մրցույթի գնային առաջարկ» բառերը,
    4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները: Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի ծառայությունների գինը:
  5. Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
    1. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
    2. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ» բառերը,
    3. «մրցույթի տեխնիկական առաջարկ» բառերը,
    4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները: Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտին մասնակցող աշխատանքային խմբի անդամների կողմից ծախսվող օրերի և ժամերի քանակը:
  6. Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.

    Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գրասենյակում:

  7. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

    Հաղթողին որոշում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի խորհուրդը` մասնակիցներից լավագույն պայմաններ ներկայացրած կազմակերպությունների ցանկից:

    Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2015թ. դեկտեմբերի 30-ը:

07/05/15, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվել է 2015թ. մայիսի 6-ին, ժամը 17.30-ին ՀՀ Կենտրոնական բանկի վարչական շենքում` ՀՀ, ք.Երեւան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
29/07/14, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Հարգելի գործընկեր,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 29-ից ԱՔՌԱ վարկայն բյուրոյի գրասենյակը Խանջյան13/2 հասցեից տեղափոխվել է «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն: Մեր նոր հասցեն է 0010, ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, իսկ Ընկերության բոլոր հեռախոսահամարները մնում են անփոփոխ. 52-24-87, 52-24-67, 52-24-19:
15/05/14, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվել է 2014թ. հունիսի 27-ին, ժամը 15.00-ին ՀՀ Կենտրոնական բանկի վարչական շենքում` ՀՀ, ք.Երեւան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
24/12/12, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2012թ. հոկտեմբեր 18-ին հաջողությամբ ավարտվել է «Bureau Veritas Certification» վկայագրման մարմնի կողմից «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ISO/IEC 27001:2005 ստանդարտին համապատասխանության վկայագրման աուդիտը:
Աուդիտորական խումբն արձանագրել է, որ ներդրման ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը լիովին համապատասխանեցվել է ստանդարտի պահանջներին:
Տեղեկատվական անվտանգության գործընթացների մեծ մասը որակավորվել է որպես «լավագույն փորձ»:
2012թ. հոկտեմբերի 26-ին «Bureau Veritas Certification» հավաստագրող կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ISO/IEC 27001:2005 ստանդարտով հավաստագրելու մասին, իսկ նոյեմբերի 2-ին վերջինիս կողմից թողարկվել է ISO/IEC 27001:2005 ստանդարտին համապատասխանության հավաստագիրը:
Միջազգայնորեն ճանաչում ունեցող այս ստանդարտի ներդրումը վկայում է տեղեկատվական անվտանգության հստակ քաղաքականության և պահանջներին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ հավատարմության մասին: