թարմացված է առ 04/07/2016թ.

Վարկային պատմություն

Վարկային զեկույցը (կամ վարկային պատմությունը) պարունակում է մանրամասն տեղեկություններ անհատների կամ կազմակերպությունների կողմից նախկինում ստանձնած ֆինանսական պարտավորությունների և դրանց մարումների, այդ թվում ժամկետանց մարումների վերաբերյալ:
Երբ սպառողը (անհատ կամ կազմակերպություն) վարկավորվում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, վերջինս սպառողի վերաբերյալ տեղեկությունները փոխանցում է ԱՔՌԱ վարկային բյուրո, որոնք հետագայում պարբերաբար թարմացվում են (շաբաթական կամ ամսական կտրվածքով) վարկային տվյալներում կատարվող փոփոխություններին զուգընթաց:
Այս տեղեկությունները օգտագործվում են ՀՀ-ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից` իրենց հաճախորդների վարկարժանությունը գնահատելու նպատակով, այն է` գնահատել հաճախորդի հնարավորությունը և ցանկությունը մարելու ստանձնած պարտավորությունները: Այն օգնում է կայացնել տեղեկացված որոշումներ վարկի տրամադրման և վերջինիս պայմանների վերաբերյալ:
ԱՔՌԱ-ի կողմից տրամադրվող վարկային զեկույցները, կախված տվյալների սուբյեկտի կարգավիճակից, բաժանվում են երեք խմբի` սպառողական, առևտրային և ԱՔՌԱ Սքոր զեկույց :

Սպառողական վարկային զեկույց

Սպառողական վարկային զեկույցները պարունակում են տեղեկություններ ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերի) վերաբերյալ:

Առևտրային վարկային զեկույց

Առևտրային վարկային զեկույցները պարունակում են տեղեկություններ իրավաբանական անձանց վերաբերյալ: