թարմացված է առ 04/12/2017թ.

ԱՔՌԱ Սիգնալ

ԱՔՌԱ Սիգնալ - ծառայությունը հնարավորություն է տալիս Հաճախորդ կազմակերպությանը տվյալ կազմակերպությունում գործող վարկեր կամ գործող երաշխավորություններ ունեցող հաճախորդների (վարկառուների) համար տեղեկանալ.
  • վերջիններիս կողմից այլ հաստատություններում վարկային կամ այլ ֆինանսական պարտավորության կատարման մասին,
  • վերջիններիս վարկային պատմության մեջ կատարվող փոփոխությունների մասին:
Ծառայությունը կօգնի ավելի դյուրին կառավարել վարկերի վերադարձելիության ռիսկը, ինչպես նաև տեղեկանալ հաճախորդի նոր ֆինանսավորման կարիք ունենալու մասին և հանդես գալ առավել մրցունակ առաջարկներով: