թարմացված է առ 14/07/2016թ.

Առցանց ինքնահարցում

Նկատի ունենալով ազգաբնակչության (օգտագործող) կողմից հետաքրքրության մեծացումը ԱՔՌԱ համակարգի նկատմամբ ԱՔՌԱ վարկային բյուրոն հետամուտ եղավ մշակելու նոր գործիք, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անձի կատարել ինքնահարցում` այսինքն ձեռք բերել վարկային զեկույցները առցանց եղանակով: Ինչպես նաև թույլ է տալիս խմբագրել անձնական տվյալները:

Օգտագործողը կարող է տեսնել իր գնած ինքնահարցումները, որոնք պահվում են որպես պատմություն: Ինչպես նաև վարկային զեկույցում ընդգրկված տեղեկատվության հետ անհամաձայնության դեպքում կարող է վիճարկել այն:

Գրանցվեք առցանց և ծանոթացեք Ձեր վարկային պատմությանը: