թարմացված է առ 08/07/2014թ.

SMS զեկույցի նկարագրություն

Հաշվի առնելով քաղաքացիների համար իրենց վարկերի շարժերի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ստացման կարևորությունը, ԱՔՌԱ վարկային բյուրոն առաջարկում է ֆիզիկական անձ-վարկառուներին նոր գործիք, որի միջոցով անձը կարող է SMS հաղորդագրության միջոցով ստանալ տեղեկատվություն տվյալ պահին իր գործող վարկերի քանակի, մնացորդի, ժամկետանց գումարի վերաբերյալ: Փաստորեն, առանց բանկ այցելելու կամ զանգահարելու ցանկացած վարկառու ցանկացած պահին կարող է ստանալ տեղեկատվություն իր վարկերի իրավիճակի վերաբերյալ: Ընդամենը անհրաժեշտ է մեկ անգամ այցելել ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ, ստանալ նույնականացնող կոդ և տեղեկանալ SMS համարների վերաբերյալ: