թարմացված է առ 01/12/2017թ.

ԱՔՌԱ Սիգնալ

«ԱՔՌԱ Սիգնալ» ծառայությունը հնարավորություն է տալիս Հաճախորդ կազմակերպությանը տվյալ կազմակերպությունում գործող վարկեր կամ գործող երաշխավորություններ ունեցող հաճախորդների (վարկառուների) համար տեղեկանալ.

  • վերջիններիս կողմից այլ հաստատություններում վարկային կամ այլ ֆինանսական պարտավորության կատարման մասին,
  • վերջիններիս վարկային պատմության մեջ կատարվող փոփոխությունների մասին:

Ծառայությունը կօգնի ավելի դյուրին կառավարել վարկերի վերադարձելիության ռիսկը, ինչպես նաև տեղեկանալ հաճախորդի նոր ֆինանսավորման կարիք ունենալու մասին և հանդես գալ առավել մրցունակ առաջարկներով: