թարմացված է առ 07/12/2023թ.
ՖԱՅԿՈ սքոր միջակայքեր
«ՖԱՅԿՈ սքոր միջակայքեր» զեկույցը ներառում է Գործընկեր կազմակերպության կողմից ներկայացրած վարկային տեղեկատվության սուբյեկտների (ֆիզիկական անձանց, առնվազն 150 անձ) ՖԱՅԿՈ սքոր գնահատականները` արտահայտված համապատասխան միջակայքերով: Սքոր խմբերի համար ՖԱՅԿՈ սքորի հնարավոր [300,850] միջակայքը բաժանված է 11 մասերի` [300,349], [350,399], [400,449], [450,499], [500,549], [550,599], [600,649], [650,699], [700,749], [750,799], [800,850]:
«ՖԱՅԿՈ սքոր միջակայքեր» զեկույցում յուրաքանչյուր հաճախորդի համար ներկայացվում է ՖԱՅԿՈ սքորի այն միջակայքը, որում պարունակվում է տվյալ հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը: