թարմացված է առ 23/10/2017թ.
ԱՔՌԱ Սքոր հաշվիչ
«ԱՔՌԱ Սքոր հաշվիչ»-ը հնարավորություն է ընձեռում Անդամ կազմակերպություններին հաճախորդի վարկավորման փուլում հաշվարկել սքոր գնահատական, որն իր մեջ ներառում է Վարկառուի վարկային պատմության տվյալներ, Վարկառուի ԱՔՌԱ Սքոր գնահատականը, ինչպես նաև այլ տվյալներ Հաճախորդ կազմակերպության պահանջի դեպքում:
«ԱՔՌԱ Սքոր հաշվիչ»-ը կարող է ներառել հետևյալ դաշտերը.
- վարկառուի վերաբերյալ անձնական տվյալներ,
- տրամադրվող վարկի վերաբերյալ տվյալներ,
- անձնական եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալներ,
- աՔՌԱ կանխատեսող սքոր գնահատական,
- ամսական մարումների վերաբերյալ տեղեկություններ
- վարկերի քանակ /գումար:
Մուտքագրված տվյալների հիման վրա հաշվարկվում է Վարկառուի սքոր գնահատականը:
«ԱՔՌԱ Սքոր հաշվիչ»-ը թույլ է տալիս ավտոմատացնել և հնարավորինս հեշտացնել վարկի տրամադրման որոշման գործընթացը և համապատասխանեցնել այն հաճախորդ կազմակերպության ներքին ընթացակարգերին: