թարմացված է առ 02/05/2017թ.
Վարկային պորտֆելի վերլուծություն
Վարկային պորտֆելի վերլուծություն՝ ԱՔՌԱ-ի կողմից մշակված զեկույց, որում ըստ տարատեսակ սեգմենտավորումների նկարագրված են՝
- համակարգի վարկային պորտֆելի քանակային և ծավալային վերլուծությունները,
- տվյալ բանկի կողմից կատարված վարկային ներդրումների քանակային և ծավալային վերլուծությունները,
- տվյալ բանկի կողմից կատարված վարկային ներդրումների մասնաբաժինը համակարգում,
- տվյալ բանկի դիրքը բանկային համակարգում,
- տվյալ բանկի կողմից վերջին եռամսյակի ընթացքում տրամադրված վարկերի աճը նախորդ եռամսյակի համեմատ` գրաֆիկի տեսքով:
Բացի վերը նշված հաշվետվությունից, ԱՔՌԱ-ն կարող է տրամադրել վարկատու կազմակերպության պահանջներին համապատասխան և համատեղ մշակված վերլուծություն, ինչպես համակարգի, այնպես էլ սեփական վարկային պորտֆելի վերաբերյալ: