թարմացված է առ 20/12/2017թ.

ՖԱՅԿՈ սքոր

    ՖԱՅԿՈ Սքորը (FICO® Score) «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲ և «Ֆեյր Այզաք Սերվիսիզ Լիմիթիդ» (NYSE: FICO) ընկերությունների կողմից համատեղ մշակված սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը՝ տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:
   «Ֆեյր Այզաք Սերվիսիզ Լիմիթիդ» ընկերությունն ունի մեծ դեր վարկային տեղեկատվության շրջանառման համակարգում՝ որպես վերլուծությունների ծրագրային ապահովում մշակող առաջատար և հեղինակավոր ընկերության, որը խթանում է բիզնեսի աճին՝ միաժամանակ ապահովելով շահութաբերություն և հաճախորդների բավարարվածություն:
    ՖԱՅԿՈ Սքորը հնարավորություն է տալիս վարկատու կազմակերպություններին ավտոմատացնել և հնարավորինս հեշտացնել վարկավորման գործընթացի բոլոր փուլերը՝ սկսած հաճախորդի առաջնային գնահատման արդյունքում վարկավորման որոշման կայացման պահից մինչև  ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը:
Միաժամանակ, ՖԱՅԿՈ Սքորը թույլ է տալիս խնայել ծավալուն վարկային զեկույցի վերլուծության և մեկնաբանման վրա ծախսվող  լրացուցիչ ժամանակը:
    ՖԱՅԿՈ սքոր զեկույցում, բացի վարկառուի սքոր գնահատականից, երևում են նաև համակարգում առկա նվազագույն, առավելագույն, միջին գնահատականներն ու վարկառուի ՖԱՅԿՈ Սքոր գնահատականի ձևավորման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող 4 գործոնները: Միջին սքոր գնահատականն իրենից ներկայացնում է համակարգում առկա անձանց ՖԱՅԿՈ սքոր գնահատականների կշռված միջինը: Վարկառուի սքոր գնահատականը տատանվում է 300 – 850 միջակայքում: 

Տիպային օրինակ

ՖԱՅԿՈ սքորի հաշվարկման մոդելի համաձայն բնութագրիչները խմբավորվում են հետևյալ կերպ`

  1. Վճարումների (մարումների) պատմություն – 35%
  2. Վարկային բեռի մեծություն – 30%
  3. Վարկային պատմության երկարություն – 15%
  4. Օգտագործված փոխառությունների տեսակներ – 10%
  5. Նոր վարկային դիմում- 10%

Կիրառվում է

ավելի քան 90 երկրներում