թարմացված է առ 10/11/2021թ.
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ԱՎԱԳ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, սկիզբը՝ 9:00-10:00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել, ներդնել և պարբերաբար վերանայել վարկային տեղեկատվության շրջանառման միասնական համակարգը:
- Մշակել, ներդնել, թեստավորել «ԱՔՌԱ» ծրագրային համակարգի նոր մոդուլներ:
- Մասնակցել «ԱՔՌԱ» ծրագրային համակարգի թեստավորման, թերությունների բացահայտման և վերացման աշխատանքներին:
- Մասնակցել «ԱՔՌԱ» ծրագրային համակարգի կատարելագործման և նոր տարբերակների մշակման աշխատանքներին:
- Մասնակցել տվյալների բազայի նախագծման և թեստավորման աշխատանքներին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (բակալավր):
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրավորման ոլորտում:
- MySQL, PHP, HTML, XML, JavaScript, CSS ծրագրավորման լեզուների իմացություն:
- .NET, C+, C# ծրագրավորման լեզուների իմացություն (կդիտվի որպես առավելություն):
- Բանկային օրենսդրության իմացություն (ընդհանուր):
- GitLab, Jira, RestFul API, SOAP, Postman գործիքներով աշխատելու հմտություն:
- Հայերենի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
- Վերլուծելու ունակություն:
- Ժամանակի կառավարում:
- Թիմում աշխատելու կարողություն:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Ավագ ծրագրավորող» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 05 փետրվարի 2021թ.
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, սկիզբը՝ 9:00-10:00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Տարեկան աշխատանքայի ժամանակացույցի կազմում և դրա շրջանակներում կիսամյակային ստուգումների իրականացում:
- Ընկերության ներքին գործընթացների կանոնակարգվածության ստուգում և դրանց համապատասխանության գնահատում ներքին կանոնակարգող փաստաթղթերին:
- Ստուգումների արդյունքների վերաբերյալ մանրամասն հաշվետվությունների և բացահայտված անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկների ներկայացում:
- Ներդրված տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի գործիքակազմի կիրառման վերասկում:
- Իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների, անհամապատասխանությունների և թերությունների վերլուծությունների իրականացում, դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակում:
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ և իր լիազորություններից բխող այլ առաջադրանքների իրականացում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական համակարգերի աուդիտի ոլորտներում:
- Համանման աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ:
- Վարկային բյուրոների գործունեության վերաբերյալ նորմատիվ դաշտի իմացություն:
- ԻՍՕ 27001 ստանդարտի և ՀՀ ԿԲ 173-Ն «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ» կարգի պահանջների գերազանց իմացություն:
- Տեղեկատվական համակարգերի բազային կարգաբերումների փորձառություն (սերվերներ, ցանցեր, ցանցային սարքավորումներ, օպերացիոն համակարգեր և այլն):
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ տիրապետում:
- Վերլուծական մտածողություն:
- Թիմում աշխատելու կարողություն:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Ներքին հսկող» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 05 փետրվարի 2021թ.