ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Հաճախորդներ,

Ինչպես գիտեք, կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր ավելանում է, որի պատճառ է հանդիսանում անմիջական շփումը վարակված անձանց հետ։ Ուստի հորդորում ենք Ձեզ զերծ մնալ ԱՔՌԱ գրասենյակ այցելելուց կամ այցելել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Կրկին անգամ հիշեցնում ենք, որ Ձեր զեկույցները կարող եք ստանալ առցանց տարբերակով (www.acra.am), եթե նախապես այցելել եք մեր գրասենյակ և նույնականացրել Ձեր պրոֆիլը կամ Հայփոստի միջոցով։
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
Հեռ.` (374 10) 522 487, (374 10) 522 467,
կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ help@acra.am:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով, 09․03․2020-ին հաճախորդների սպասարկումը ավարտվելու է 16:30: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով,  28․02․2020-ին հաճախորդների սպասարկումը ավարտվելու է 16:00: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար: 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 22/01/2020թ.

2019թ․ դեկտեմբերի 20-ին հաջողությամբ ավարտվել է «British Standards Institution» վկայագրման մարմնի կողմից «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության վկայագրման աուդիտը: Իսկ սույն թվականի հունվարի 16-ին «British Standards Institution» հավաստագրող կազմակերպության կողմից տրվել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիրը:
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն առաջնորդվում է միջազգային լավագույն փորձով և տեղեկատվական անվտանգության պահանջների կիրառումն ու բարելավումը համարում է իր գործունեության կարևորագույն պայմաններից մեկը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:

Մրցութային առաջարկությունը պետք է պարունակի մեկ տարվա համագործակցության ծրագիր:

  • Մրցութային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ,
  • Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հոկտեմբերի 30-ը,
  • Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա մինչև 2019թ. դեկտեմբերի 30-ը:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ինտերնետային կայքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, հեռախոս` 52-24-07

Էլ-փոստ:  info@acra.am

Ինտերնետային կայք:  www.acra.am

                                                                                                                                                                      ՀՐԱՎԵՐ

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:

  1. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
  • աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձը,
  • առաջարկում ներկայացված աշխատակիցների որակավորման մակարդակը և փորձը,
  • աուդիտի ընդգրկման շրջանակները, աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
  • աուդիտի իրականացման արժեքը,
  • լրացուցիչ տեղեկություններ (այդ թվում՝ տեխնիկական և խորհրդատվական աջակցության հնարավորությունները և շրջանակները):
  1. Մրցույթի պայմանները.
  • «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն ոչ ուշ, քան 2020թ. փետրվարի 28-ը:
  • «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով:

Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն մինչև 2019թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 17:00` կնքված ծրարներով:

Մրցույթը կկայանա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ հասցեում:

  1. Մրցույթի հայտերի պատրաստման կարգը.
  • Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու փակ և սոսնձված ծրարներում:
  • Մրցույթին մասնակցելու համար Մասնակիցը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացնում է մրցույթի հայտ: Մրցույթի հայտը սույն հրավերի հիման վրա Մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
  • Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ և սոսնձված ծրարներում: Ծրարները և հրավերով նախատեսված` Մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող իրավասու անձը:

Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  • ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
  • ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով անկախ աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ» բառերը,
  • «մրցույթի գնային առաջարկ» բառերը,
  • Մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի ծառայությունների գինը:

Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  • ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
  • ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ» բառերը,
  • «մրցույթի տեխնիկական առաջարկ» բառերը,
  • մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:

Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտին մասնակցող աշխատանքային խմբի անդամների կողմից ծախսվող օրերի և ժամերի քանակը:

  1. Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.

Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գրասենյակում:

  1. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհուրդը` մասնակիցներից լավագույն պայմաններ ներկայացրած կազմակերպությունների ցանկից:

Հաղթող ճանաչված աուդիտորական ընկերության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2019թ. դեկտեմբերի 30-ը:

ՈՒԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱՔՌԱ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ

Ուզբեկստանի կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչների պատվիրակությունը ՈՒԿԲ նախագահի տեղակալ Բոտիր Զախիդովի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ից 27-ը ՀՀ ԿԲ կատարած այցի շրջանակներում այցելել է նաև ԱՔՌԱ վարկային բյուրո:
Հանդիպման ընթացքում ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանը ներկայացրել է կազմակերպության կողմից վարկային տեղեկատվության հավաքագրման, վարկային պատմությունների ձևավորման և վարկային զեկույցների տրամադրման ընդհանուր սկզբունքները: Քննարկվել են վարկային բյուրոյի գործունեության առանձնահատկությունների, ինչպես նաև այս ոլորտում երկու երկրների միջև փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

03/07/2018, Վարկային պատմության բարելավում

Հարգելի՛ Քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել բարելավել մանր վարկեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները։ Հաշվի առնելով հնչեցված առաջարկները՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում, որի համաձայն՝ սկսած 2018 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չեն ներառվելու մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և/կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50.000 ՀՀ դրամը *:

Միաժամանակ նշենք, որ սա մեկանգամյա գործընթաց է և չի վերաբերելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին:

 Oրինակ՝ եթե ֆիզիկական անձին  02.09.2017թ.-ին տրամադրվել է վարկ, որի պայմանագրով սահմանված մայր գումարը 43.000 ՀՀ դրամի չափ է  և 31.01.2018թ.-ին վարկը դասակարգվել է, ապա 2018թ.-ի հուլիսի 01-ից այն այլևս չի արտացոլվի վարկային զեկույցում:

* Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում՝ 50.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,որը հաշվարկված է 2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից  հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով

22/11/2017, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 17/04/2018թ.

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի արտահերթ հեռակա ընդհանուր ժողովը: