ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 14/07/2022թ.

Հարգելի՛ հաճախորդներ,

Իրավաբանական անձանց համար վարկային զեկույց ստանալու ժամանակավոր կարգ

Մուտք լինել www. acra.am կայք, ապա <<Բնակչության համար/ Առևտրային վարկային­ զեկույց>> դաշտ,  վերբեռնել դիմումի ձևը, լրացնել  դիմումում առկա բոլոր դաշտերը և  կնքել։

Կնքելուց հետո սկանավորել  բոլոր պահանջվող փաստաթղթերը և կնքված դիմումը ուղարկել help@acra.am   էլ. փոստին, ինչպես նաև տրամադրել  բջջային հեռախոսահամար VIBER հավելվածի հնարավորությամբ:  

Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք  զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ հեռ.` (374 10) 522 467: Շնորհակալություն ձեր ըմբռնման և մեր ծառայություններից օգտվելու համար:

 

 

Ֆիզիկական անձանց համար վարկային զեկույց ստանալու ժամանակավոր կարգ

Մուտք լինել www.acra.am կայք , ապա <<Ֆիզիկական անձ հաճախորդների մուտք>> դաշտ, գրանցվել   լրացնելով  բոլոր պահանջվող դաշտերը և հաստատել։

Նկարել կամ սկանավորել անձնագիրը և սոց․ քարտը կամ  նույնականացման քարտը երկու կողմից և ուղարկել VIBER հավելվածի միջոցով տվյալ հեռախոսահամարին` հեռ.` (374 95) 522 467 :  

Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք  զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ հեռ.` (374 10) 522 467:

Շնորհակալություն ձեր ըմբռնման և մեր ծառայություններից օգտվելու համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 14/07/2022թ.

Հարգելի՛ հաճախորդներ,

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` ԱՔՌԱ վարկային բյուրոն, վիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով, ժամանակավորապես դադարեցնում է ԱՔՌԱ գրասենյակում հաճախորդների սպասարկումը։ Ուստի խնդրում ենք Ձեզ հնարավորության դեպքում մեր ծառայություններից օգտվել առցանց տարբերակով (acra.am) և զերծ մնալ ԱՔՌԱ գրասենյակ այցելելուց։ Ծայրահեղ անհրաժեշտության և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (10) 522 467, կամ գրել մեր էլեկտրոնային    հասցեին՝ help@acra.am։

ԱՔՌԱ գրասենյակում սպասարկումը վերսկսելու վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջի և acra.am կայքի միջոցով։

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 14/07/2022թ.

Հարգելի Հաճախորդներ,

Ինչպես գիտեք, կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր ավելանում է, որի պատճառ է հանդիսանում անմիջական շփումը վարակված անձանց հետ։ Ուստի հորդորում ենք Ձեզ զերծ մնալ ԱՔՌԱ գրասենյակ այցելելուց կամ այցելել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Կրկին անգամ հիշեցնում ենք, որ Ձեր զեկույցները կարող եք ստանալ առցանց տարբերակով (www.acra.am), եթե նախապես այցելել եք մեր գրասենյակ և նույնականացրել Ձեր պրոֆիլը կամ Հայփոստի միջոցով։
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (374 10) 522 467, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ help@acra.am:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով, 09․03․2020-ին հաճախորդների սպասարկումը ավարտվելու է 16:30: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար: