ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հաճախորդներ,

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` ԱՔՌԱ վարկային բյուրոն, վիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով, ժամանակավորապես դադարեցնում է ԱՔՌԱ գրասենյակում հաճախորդների սպասարկումը։ Ուստի խնդրում ենք Ձեզ հնարավորության դեպքում մեր ծառայություններից օգտվել առցանց տարբերակով (acra.am) և զերծ մնալ ԱՔՌԱ գրասենյակ այցելելուց։ Ծայրահեղ անհրաժեշտության և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 (10) 522 487, +374 (10) 522 467, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ help@acra.am։

ԱՔՌԱ գրասենյակում սպասարկումը վերսկսելու վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջի և acra.am կայքի միջոցով։

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ