ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հաճախորդներ,

Հաշվի առնելով երկրում նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` ԱՔՌԱ վարկային բյուրոն, վիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով, ժամանակավորապես դադարեցրել է ԱՔՌԱ գրասենյակում հաճախորդների սպասարկումը և առաջարկում է Ձեր վարկային պատմությունը ստանալ միայն առցանց տարբերակով՝ գրանցվելով մեր acra.am կայքում:

Գրանցման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․

  1. Մուտք գործել acra.am կայք,
  2. Սեղմել «Ֆիզիկական անձ հաճախորդների մուտք» կոճակը,
  3. Սեղմել «Գրանցվել» կոճակը,
  4. Լրացնել պահանջված տեղեկատվությունը և հաստատել,
  5. Էլ․ հասցեին եկած հաղորդագրության միջոցով ակտիցնել պրոֆիլը,
  6. Նկարել կամ սկանավորել անձնագիրը և սոց․ քարտը կամ նույնականացման քարտը երկու կողմից և Viber հավելվածի միջոցով ուղարկել +37495 522-467 հեռախոսահամարին։
  7. Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո վայբեր հավելվածի տեսազանգի միջոցով կզանգահարենք և կնույնականացնենք Ձեր պրոֆիլը։

Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք  զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ հեռ.` (+374 96) 522 467 կամ (+374 95) 522 467:

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ