թարմացված է առ 27/04/2017թ.

Վարկային զեկույց

Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի ԱՔՌԱ վարկային բյուրոն տեղեկատվության փոխադարձ փոխանակման հիմունքներով Անդամ կազմակերպություններին տրամադրում է վարկային տեղեկատվություն վարկային տեղեկատվության սուբյեկտների (վարկառուների) վերաբերյալ:

Վարկային զեկույցը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

  • Յուրաքանչյուր վարկի / երաշխավորության վերաբերյալ ամբողջական տվյալներ՝
  • Միջին ամսական եկամուտ
  • Ամփոփ տվյալներ վարկերի, երաշխավորությունների քանակի և այլ պարտավորությունների վերաբերյալ
  • Հարցումների ամփոփ քանակներ / Տվյալներ սնանկության վերաբերյալ
  • Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ

Վարկատու կազմակերպություն / պարտքի վերաբերյալ ամփոփ տվյալներ /
-Պայմանագրով նախատեսված վարկի գումար / պայմանների վերանայումների թիվ/
-Վարկի համար / տեսակ / տարեկան տոկոսադրույք / օգտագործման ոլորտ և վայր / կարգավիճակ /
-ռիսկի դաս / վերջին դասակարգման ամսաթիվ / թարմացման ամսաթիվ /տրամադրման ամսաթիվ / պայմանագրի ամսաթիվ / Գրավի առարկան  և  առարկայի արժեք / Երաշխավորության գումար /
-Վարկը ժամկետանց դառնալու ամսաթիվ / Ժամկետանց օրերի քանակ/
-Ժամկետանց մայր գումարի մնացորդ / Ժամկետանց տոկոս /
-Վարկի փաստացի մարման ամսաթիվ / Փաստացի տրամադրված գումար / Փաստացի մարված գումար / Փաստացի մայր գումարի մնացորդ / վերջնական մարման ամսաթիվ / 

  • Կատարված մարումների գրաֆիկ` ըստ ամիսների
  • Այլ պարտավորություններ (օրինակ՝ կոմունալ)
  • Փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ
  • ԱՌ 3 ում նաև սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն
  • Վերջին 1 տարվա ընթացքում սուբյեկտի վերաբերյալ կատարած հարցումներ (ամսաթիվ / նպատակ / աղբյուր)

Մանրամասն տեղեկատվություն վարկային զեկույցների վերաբերյալ՝
Սպառողական վարկային զեկույց
Առևտրային վարկային զեկույց