թարմացված է առ 30/09/2019թ.

Թափուր աշխատատեղեր

Դիմի´ր և դարձի´ր մեր թիմի անդամ:

Միջավայր, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է բացառիկ համակարգ, ուր բարձր են գնահատվում մարդկային արժեքները և անձնակազմի զարգացումը:

Նոր թիմակիցներ փնտրելիս մենք կարևորում ենք պատասխանատվությունը, նպատակին ողղվածությունը, եռանդն ու ոգևորությունը:

Աշխատելով մեր թիմի պրոֆեսիոնալ և վառ անհատականություն ունեցող անդամների հետ՝ կարող եք հանդես գալ նոր մտքերով և գաղափարներով և Ձեր ներդրումն ունենալ Ընկերության հետագա զարգացման գործում:

Մեր հաջողության գրավականը մեր տաղանդավոր աշխատակիցներն են:

Թափուր աշխատատեղեր`

ՊԱՇՏՈՆ` ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ

ՎԱՅՐԸ՝  ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝ Ամբողջ դրույք (9:00-18:00)

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պատասխանատվություն կրել նախագծերի, մոդուլների և հավելվածների ծրագրավորման ողջ կենսացիկլի համար:
  • Նախագծել ծրագրային լուծումներ, որոնք բավարարում են բիզնեսի պահանջները և առաջնորդվում են ծրագրավորման «լավագույն փորձով» և չափանիշներով:
  • Մշակել և բարելավել առկա համակարգերը՝ հաշվի առնելով ճարտարապետության ստանդարտները, գործընթացները և գործիքները:
  • Հետևողական լինել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պարբերաբար զարգացող մոտեցումներին և ապահովել ծրագրային լուծումների համապատասխանությունը «լավագույն փորձին» և նոր բիզնես ստանդարտներին:
  • Կարգաբերել և լուծել տեխնիկական խնդիրները:
  • Ղեկավարել 3-5 անդամից բաղկացած թիմ:

 

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բակալավրի աստիճան և 7 և ավելի տարվա փորձառություն ՏՏ ոլորտում, որից 5 տարվա ծրագրավորման և նախագծման փորձ, ներառյալ՝ վերլուծություն, դիզայն, մշակում, համակարգի ներդրում, սպասարկում, համակարգերի և տեխնոլոգիաների օպտիմալացում:
  • Տեխնիկական խնդիրները ոչ տեխնիկական անձնակազմին ներկայացնելու կարողություն:
  • Ոգևորության դրսևորում, գործընթացների շարունակական բարելավման ունակություն:
  • SDLC-ի (Software Development Life Cycle) ամբողջական իմացություն, ներառյալ ֆունկցիոնալ և տեխնիկական նկարագրերի կազմում, նախագծման փաստաթղթավորում, տեստավորման, ներդրման գործընթացների տիրապետում:
  • Համապատասխան տեխնիկական հայեցակարգերը/«լավագույն փորձը» և բաղադրիչները կազմակերպության միջավայրում ընդգրկելու ունակություն:
  • Գործիքներ, ծրագրային շրջանակներ և ծրագրեր մշակելու փորձ, որոնք ուղղված են առավելագույնի հասցնելու ծրագրավորման որակը և նվազագույնի հասցնելու «առաքման» ժամկետը:
  • Ծրագրերի նախագծողներին և ծրագրավորողներին ուսուցանելու և առաջնորդելու կարողություն:
  • Ճարտարապետական նմուշներ նախագծելու ունակություն:
  • SOA-ի իմացություն և RESTful վեբ ծառայություններ ստեղծելու փորձ:
  • C#/.NET մշակման հմտություն:
  • Agile մեթոդոլոգիաների հետ աշխատանքի փորձ՝ ծրագրավորման և DevOps-ի համար:
  • Թիմային աշխատանքի գերազանց հմտություններ, աշխատանքը նվազագույն հսկողությամբ կատարելու ունակություն:

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • .NET/C#.
  • .NET Core, ASP.NET Core.
  • MySQL, EF Core-ի փորձ:
  • SOA (միկրոսերվիսներ), Service Messaging, API-ի փորձ:
  • CI/CD գործընթացների տեղադրման ունակություն:
  • Լրացուցիչ՝ NoSQL տվյալների բազաներ:
  • Agile մեթոդոլոգիա (KANBAN, SCRUM):
  • GIT, JIRA.
  • API-ի մշակում, ներառյալ երրորդ կողմերի ինտեգրումը:
  • PHP Framework իմացությունն առավելություն է:

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային (առողջության ապահովագրություն և այլ առավելություններ):

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել մանրամասն լրացված ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին. hr@acra.am թեմայի դաշտում (Subject) նշելով «Ծրագրավորողների բաժնի պետ» պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր հայտը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները: