թարմացված է առ 23/03/2021թ.

Առևտրային վարկային զեկույց

ԱՌ0 (հակիրճ)

թարմացված է առ 23/03/2021թ.

  • Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ
  • Ամփոփ տվյալներ (վարկերի և երաշխավորությունների քանակի վերաբերյալ)
  • Վարկատու կազմակերպություն
  • Վարկի համար
  • Վարկի կարգավիճակ
  • Ժամկետանց գումարի առկայություն
  • Վարկային ռիսկի դաս
  • Վարկի վերաբերյալ թարմացման ամսաթիվ

Տիպային օրինակ

ԱՌ1 (նկարագրող)

թարմացված է առ 23/03/2021թ.

  • Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ
  • Ամփոփ տվյալներ (վարկերի և երաշխավորությունների քանակի վերաբերյալ)
  • Վարկատու կազմակերպություն
  • Վարկի համար
  • Վարկի կարգավիճակ
  • Վարկային ռիսկի դաս
  • Վարկի վերաբերյալ թարմացման ամսաթիվ

  • Վարկային պարտքի վերաբերյալ ամփոփ տվյալներ
  • Վարկային զեկույցի հարցումների ընդհանուր թիվ (30 օր/ 1 տարի/ ինքնահարցում)
  • Վարկային պայմանագրի ամսաթիվ
  • Վարկի տեսակ
  • Վարկը ժամկետանց դառնալու ամսաթիվ
  • Ժամկետանց մայր գումարի մնացորդ
  • Ժամկետանց տոկոս
  • Նշումներ (վարկի վերաբերյալ)
  • Երաշխավորության գումար
  • Վերջին 1 տարվա ընթացքում սուբյեկտի վերաբերյալ կատարած հարցումներ

Տիպային օրինակ

ԱՌ2 (ընդլայնված)

թարմացված է առ 23/03/2021թ.

  • Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ
  • Ամփոփ տվյալներ (վարկերի և երաշխավորությունների քանակի վերաբերյալ)
  • Վարկատու կազմակերպություն
  • Վարկի համար
  • Վարկի կարգավիճակ
  • Վարկային ռիսկի դաս
  • Վարկի վերաբերյալ թարմացման ամսաթիվ
  • Վարկային պարտքի վերաբերյալ ամփոփ տվյալներ
  • Վարկային զեկույցի հարցումների ընդհանուր թիվ (30 օր/ 1 տարի/ ինքնահարցում)
  • Վարկային պայմանագրի ամսաթիվ
  • Վարկի տեսակ
  • Վարկը ժամկետանց դառնալու ամսաթիվ
  • Ժամկետանց մայր գումարի մնացորդ
  • Ժամկետանց տոկոս
  • Նշումներ (վարկի վերաբերյալ)
  • Երաշխավորության գումար
  • Վերջին 1 տարվա ընթացքում սուբյեկտի վերաբերյալ կատարած հարցումներ

  • Վարկի տրամադրման ամսաթիվ
  • Վարկի վերջնական մարման ամսաթիվ
  • Վարկի փաստացի մարման ամսաթիվ
  • Պայմանագրով նախատեսված վարկի գումար
  • Փաստացի տրամադրված գումար
  • Փաստացի մարված գումար
  • Փաստացի մայր գումարի մնացորդ
  • Ժամկետանց օրերի քանակ
  • Վարկի վերջին դասակարգման ամսաթիվ

Տիպային օրինակ

ԱՌ3 (ամբողջական)

թարմացված է առ 23/03/2021թ.

  • Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ
  • Ամփոփ տվյալներ (վարկերի և երաշխավորությունների քանակի վերաբերյալ)
  • Վարկատու կազմակերպություն
  • Վարկի համար
  • Վարկի կարգավիճակ
  • Վարկային ռիսկի դաս
  • Վարկի վերաբերյալ թարմացման ամսաթիվ
  • Վարկային պարտքի վերաբերյալ ամփոփ տվյալներ
  • Վարկային զեկույցի հարցումների ընդհանուր թիվ (30 օր/ 1 տարի/ ինքնահարցում)
  • Վարկային պայմանագրի ամսաթիվ
  • Վարկի տեսակ
  • Վարկը ժամկետանց դառնալու ամսաթիվ
  • Ժամկետանց մայր գումարի մնացորդ
  • Ժամկետանց տոկոս
  • Նշումներ (վարկի վերաբերյալ)
  • Երաշխավորության գումար
  • Վերջին 1 տարվա ընթացքում սուբյեկտի վերաբերյալ կատարած հարցումներ
  • Վարկի տրամադրման ամսաթիվ
  • Վարկի վերջնական մարման ամսաթիվ
  • Վարկի փաստացի մարման ամսաթիվ
  • Պայմանագրով նախատեսված վարկի գումար
  • Փաստացի տրամադրված գումար
  • Փաստացի մարված գումար
  • Փաստացի մայր գումարի մնացորդ
  • Ժամկետանց օրերի քանակ
  • Վարկի վերջին դասակարգման ամսաթիվ

  • Ամփոփ տվյալներ (այլ պարտավորությունների վերաբերյալ)
  • Միջին ամսական եկամուտ
  • Տվյալներ սնանկության վերաբերյալ
  • Վարկի տարեկան տոկոսադրույք
  • Վարկի օգտագործման ոլորտ
  • Վարկի օգտագործման վայր
  • Գրավի առարկան
  • Գրավի առարկայի արժեք
  • Նշումներ գրավի վերաբերյալ
  • Վարկի պայմանների վերանայումների թիվ
  • Կատարված մարումների գրաֆիկ` ըստ ամիսների
  • Փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ
  • Այլ պարտավորություններ (օրինակ՝ կոմունալ)

Տիպային օրինակ

Առևտրային վարկային զեկույցը պարունակում է իրավաբանական անձի ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցման պահից 5 տարվա տեղեկություններ:

Կազմակերպության վարկային զեկույցը

Ինչպե՞ս  կազմակերպությունը կարող է ստանալ սեփական վարկային զեկույցը:

Էլեկտրոնային / առցանց տարբերակով վարկային զեկույցը ստանալու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  1. Մուտք գործել acra.am կայք
  2. Սեղմել «Բնակչության համար/ Առևտրային վարկային­ զեկույց» դաշտը
  3. Վերբեռնել վարկային զեկույց ստանալու դիմումի ձևը wordoc
  4. Լրացնել  դիմումում առկա բոլոր դաշտերը, ստորագրել և կնքել
  5. help@acra.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

              5.1 Լրացված դիմումի սկանավորված տարբերակը

              5.2 Պետական ռեգիստրի գրանցման վկայականի սկանավորված տարբերակը բոլոր ներդիրներով

              5.3 Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակը

              5.4 Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում.

                        5.4.1 Լիազորագրի սկանավորված տարբերակը ` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից,

                        5.4.2 Լիազորված անձի անձնագրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակը,

  1. Տրամադրել  բջջային հեռախոսահամար Viber հավելվածի հնարավորությամբ:  

Հայփոստի բաժանմունքում վարկային զեկույց ստանալու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում-հայտ
  2. Պետական ռեգիստրի գրանցման վկայականի սկանավորված տարբերակը բոլոր ներդիրներով
  3. Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակը
  4. Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում.

               4.1 Լիազորագրի սկանավորված տարբերակը ` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից,

               4.2 Լիազորված անձի անձնագրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակը,

Որքա՞ն է տևում վարկային զեկույցի տրամադրումը:
Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:
 
Ինչպե՞ս է ԱՔՌԱ-ն երաշխավորում տեղեկատվության գաղտնիությունը:
Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:
 
Ինչպե՞ս են կատարվում վարկային զեկույցում հայտնաբերված անճշտությունների ուղղումները:
Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը: Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից: