թարմացված է առ 18/04/2017թ.

SMS զեկույցի նկարագրություն

SMS զեկույց

Հաշվի առնելով քաղաքացիների համար իրենց վարկերի շարժի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ստացման կարևորությունը, ԱՔՌԱ վարկային բյուրոն առաջարկում է ֆիզիկական անձ վարկառուներին SMS ծառայությունը, որի միջոցով անձը կարող է SMS հաղորդագրության միջոցով ստանալ վարկային զեկույց կամ ԱՔՌԱ սքորը:

Վարկային զեկույցը պարունակում է տեղեկատվություն տվյալ պահին իր վարկերի ընդհանուր քանակի, այդ թվում գործող և մարված, մայր գումարի մնացորդի, ինչպես նաև ժամկետանց գումարի վերաբերյալ:

SMS զեկույցի նմուշ:

Ծառայությունը հնարավորություն է տալիս առանց վարկային բյուրո այցելելու կամ զանգահարելու ցանկացած պահի տեղեկացվել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերի մասին և խնայել Ձեր գումարն ու ժամանակը:

Դուք կարող եք ցանկացած պահի ակտիվացնել այս ծառայությունը ԻՄ ԱՔՌԱ անձնական գրասենյակի միջոցով կամ մեկ անգամ մոտենալ ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ և ստանալ նույնականացնող կոդ:

1 SMS-ի արժեքն է 100 դրամ:

Եթե դեռ գրանցված չեք, ապա այցելեք այս հղումով: