թարմացված է առ 28/07/2020թ.

Շահութաբաժնային քաղաքականություն

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ կողմից շահութաբաժինների վճարման կարգն ու պայմանները կարգավորվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ կանոնադրությամբ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ շահութաբաժնային քաղաքականությամբ:

Շահութաբաժիններ վճարելու մասին որոշումներ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ 30.06.2020 թվականի Բաժնետերերի տարեկան ընդհանուր Ժողովի
Որոշում 2.1.
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ 2019թ. գործունեության արդյունքներով «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի կուտակված շահույթի մի մասը՝ 45,736,800 (քառասունհինգ միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամը, ուղղել տարեկան շահութաբաժինների վճարմանը` յուրաքանչյուր հասարակ անվանական բաժնետոմսի դիմաց վճարելով 1,936 (հազար ինը հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ։
Որոշում 2.2.
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ 2019թ. գործունեության արդյունքներով տարեկան շահութաբաժինները վճարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում՝ տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշումն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում։


«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի 26.06.2019թ. թիվ 3 որոշման համաձայն՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ 2018թ. գործունեության արդյունքներով «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ կուտակված շահույթի մի մասը՝ 31,880,732 ՀՀ դրամը ուղղել շահութաբաժինների վճարմանը՝ յուրաքանչյուր հասարակ անվանական բաժնետոմսի համար 1,349.5 ՀՀ դրամ չափով: