թարմացված է առ 02/05/2017թ.

Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է.
- Ձեզ ուղղորդել բողոքների հարցերով զբաղվող աշխատակցի մոտ.
- Տրամադրել հաղորդակցման համար անհրաժեշտ տվյալներ(հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե):
Պատասխանատու աշխատակից պարտավոր է.
- Տեղեկացնել Ձեր իրավունքների և բողոքների քննության գործընթացի մասին.
- Տրամադրել կազմակերպությունում գործող համապատասխան կանոնները և Հայտի ձևը:
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
Կազմակերպության անվանումը

Գրավոր բողոքները ներկայացրեք պատասխանատու աշխատակցին կամ ուղարկեք հետևյալ հասցեներով՝
0010, ք. Երևան, Մ. Խորենացի փող. 15
- Նշեք Ձեր տվյալները՝ պատասխանը ստանալու համար:
- Անպայման վերցրեք ստացականը և պահպանեք մինչև հարցի վերջնական լուծումը:

Կազմակերպությունը բողոքի վերաբերյալ որոշում է կայացնում (բավարարել, մասանակի բավարարել, մերժել) 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Հարցեր ունենալու դեպքում կապվեք պատասխանատուի հետ
+374 10522419

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, եթե.
- ֆիզիկական անձ եք,
- բողոքը վերաբերվում է մատուցվող ծառայությանը և ունեք գումարային պահանջ (մինչև 10 մլն. դրամ), կամ բողոքը առնչվում է վարկային զեկույցում ներառված տեղեկատվությանը,
- 15 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան չեք ստացել կամ պատասխանը Ձեզ չի բավարարում,
- բողոքը չի քննվում դատարանում կամ արբրտրաժային տրիբունայում,
- պատասխանից հետո չի անցել 6 ամիս ,
- բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 2-ից հետո:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ԵՆ
(Երևան 0010, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ , +374 10 592 697, info@fsm.am):
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ
- Եթե Ձեր և կազմակերպության միջև կնքվել է արբիտրաժային համաձայնութուն, ապա ձեր միջև ծագող վեճերը ենթական են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից:
- Պայմանագիր կնքելիս Դուք իրավունք ունեք հրաժարվելու արբիտրաժային համաձայնագրից. կազմակերպությունը պարտավոր է Ձեզ ծառայություն մատուցել:
- Հիշեք. նույնիսկ արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում Դուք կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին , քանի դեռ բողոքը չի քննվել տրիբունայում:
- Հաշտարարը իրավասու չէ ընդունել բողոքը, եթե այն արդեն քննվում է տրիբունալում:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
- Դուք կարող եք նաև դիմել Կենտրոնական բանկ, և Ձեր բողոքին կպատասխանեն 15 աշխատանքային օրվա ընթացքում: (Երևան 0010, Վ. Սարգսյան 6, +374 10 592 697, consumerinfo@cba.am):
- Եթե Ձեր բողոքը այլ կառույցների իրավասության դաշտում է, ապա Կենտրոնական բանկը Ձեր հարցը կուղղորդի նրանց տիրույթ:
- Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս Ձեր խնդրով նախևառաջ դիմել ֆինանսական կազմակերպությանը (քայլ 2):
ԴԱՏԱՐԱՆ
- Դուք միշտ կարող եք դիմել դատարան.
- Դատարանի վճիռը ենթակա չէ վերանայման ֆինասական հաշտարարի կողմից:
Հարցերի դեպքում դիմեք
ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ, ք. Երևան, Մ. Խորենացի փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9 hարկ, հեռ. +374-10-522467, էլ. փոստ՝ info@acra.am
(Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)