թարմացված է առ 25/12/2017թ.

Վարկային պատմության ստացման կարգը «ՀայՓոստ» ՓԲԸ բաժանմունքների միջոցով

Յուրաքանչյուր անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտ) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին՝ պատվիրելով վարկային զեկույցը «Հայփոստ»-ի բոլոր բաժանմունքների միջոցով:

Համապատասխան մասնագետի կողմից տրամադրված դիմումը լրացնելուց և վճարումը կատարելուց հետո 3-5 աշխատանքային օրվա ընթացքում վարկային զեկույցը կառաքվի դիմումում նշված հասցեով:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի միջոցով վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

Ֆիզիկական անձ- վարկային տեղեկատվության սուբյեկտի (Սուբյեկտ) անձամբ ներկայանալու դեպքում.

  • Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը,
  • Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենըը (ոչ պարտադիր),
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

Սուբյեկտի անունից այլ անձի (լիազորված անձի) ներկայանալու դեպքում` 

  • Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ),
  • Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է լիազորագրում),
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

Իրավաբանական անձ-վարկային տեղեկատվության սուբյեկտի (Սուբյեկտ) գործադիր մարմնի ղեկավարի ներկայանալու դեպքում.

  • Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականը և պատճենը,
  • Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագիրը և պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականում),
  • Կնիք (առկայության դեպքում),
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում.

  • Լիազորագիր` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից,
  • Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է լիազորագրում),
  • գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականում),
  • Կնիք (առկայության դեպքում),
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր: