թարմացված է առ 25/12/2017թ.
Պատմության ստացման կարգը ԱՌՑԱՆՑ՝ ԻՄ ԱՔՌԱ գրասենյակից
Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները և նկատի ունենալով ազգաբնակչության կողմից վարկային պատմության ձեռք բերման պահանջարկի մեծացումը՝ ծառայությունների հասանելիությունն առավել արագ և մատչելի դարձնելու նպատակով ԱՔՌԱ վարկային բյուրոն հետամուտ է եղել ստեղծել հնարավորություն՝ կատարելու վարկային պատմության ինքնահարցում առցանց եղանակով:
Առցանց եղանակով ինքնահարցման դեպքում յուրաքանչյուր անձ հնարավորություն է ստանում՝
- ցանկացած ժամի և ցանկացած վայրում տեղեկանալ իր վարկային պատմության մասին,
- խնայել ժամանակ,
- ակտիվացնել «SMS զեկույց» ծառայությունը,
- օգտվել «Առցանց Մոնիթորինգ» ծառայությունից:
Գրանցվել և ստեղծել պրոֆիլ կարող եք երկու եղանակով՝
- այցելելով և ներկայացնելով դիմում-հայտ ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակում,
- առցանց եղանակով:
Երկրորդ եղանակով գրանցվելուց հետո Ձեզ անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ ներկայանալ ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ՝ Ձեր անձի նույնականացման նպատակով: