թարմացված է առ 20/11/2019թ.

ԱՔՌԱ մոնիթորինգ

Ցանկանու՞մ  եք անմիջապես տեղեկանալ Ձեր վարկային պատմության մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին: ԱՔՌԱ վարկային բյուրոն առաջարկում է ԱՔՌԱ Մոնիթորինգ ծառայությունը: SMS  և/կամ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով Դուք կտեղեկացվեք Ձեր վարկային պատմության հետևյալ դաշտերում գրանցվող փոփոխությունների մասին.

  • ընդհանուր (գործող/մարված) վարկերի քանակ,
  • գործող վարկերի քանակ,
  • փաստացի մայր գումարի մնացորդ,
  • ժամկետանց գումարի մնացորդ,
  • Ձեր վերաբերյալ վերջին 1 տարվա ընթացքում կատարված հարցումների քանակ,
  • Ձեր վերաբերյալ կատարված վերջին հարցման ամսաթիվ:

ԱՔՌԱ Մոնիթորինգ ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում՝

  • ինքնուրույն հետևել Ձեր վարկային պատմության մեջ տեղի ունեցող փոփոխություններին և վերահսկել տեղեկատվության ճշտությունը,
  • անմիջապես արձագանքել, եթե Ձեր վարկային պատմության մեջ հայտնվի սխալ տեղեկատվություն,
  • եթե կորցնեք Ձեր փաստաթղթերը, իսկ դրանք գտնող անձը փորձի խարդախությամբ վարկ ձևակերպել Ձեր տվյալներով, ապա ԱՔՌԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ծառայությունը կտեղեկացնի Ձեր վերաբերյալ կատարված հարցման մասին և Դուք նախապես կարող եք կանխարգելել հետագա անցանկալի երևույթները:

Դուք կարող եք ցանկացած պահի ակտիվացնել այս ծառայությունը ԻՄ ԱՔՌԱ անձնական գրասենյակի միջոցով: 1 ամսով ծառայության ակտիվացնելու արժեքն է 600 դրամ, իսկ 1 տարվա համար՝ 6000 դրամ: