ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ 07․05․24թ․-ին, 18։00-22:00 ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Իմ ԱՔՌԱ համակարգի սպասարկումը։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Ինչպե՞ս ստանալ ՖԱՅԿՈ Վարկանիշը։

  1. Բացել անձնական օգտահաշիվ self.acra.am հարթակում
  2. Լրացնել պահանջվող տեղեկատվությունը և հաստատել պայմանները ընդունելու կետը
  3. Էլեկտրոնային հասցեին ուղարկված հղման միջոցով ակտիվացնել օգտահաշիվը
  4. Նկարել կամ սքանավորել անձնագրի 2-րդ-3-րդ էջերը, սոցիալական քարտը (կամ նույնականացման քարտը՝ երկու կողմից) և «Viber» հավելվածի միջոցով ուղարկել մեր Սպասարկման կենտրոնի հեռախոսահամարին (+374 95) 522 467
  5. Մենք կնույնականացնենք Ձեր օգտահաշիվը «Viber» հավելվածի տեսազանգի և տեսաձայնագրման միջոցով
  6. Նույնականացումն անցնելուց հետո ընտրեք ՖԱՅԿՈ Սքոր զեկույցը և իմացեք Ձեր վարկանիշը:

________________________
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ միջոցներով․

Հարգանքով` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 19/04/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ 11.04.2024թ․-ից ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ն մեկնարկում է անհատներին  ՖԱՅԿՈ Վարկանիշի (FICO® Score) առցանց տրամադրումը, որը կարող եք ստանալ ձեր անձնական օգտահաշվի միջոցով` self.acra.am կայքում։ ՖԱՅԿՈ Սքորը միջազգային ճանաչում ունեցող համակարգ է, որը տրամադրում է վարկունակության համապարփակ գնահատական՝ հիմք ընդունելով անհատի վարկային պատմությունը։

Մանրամասները՝ www.acra.am։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ միջոցներով․

Շնորհակալություն վստահության համար։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

թարմացված է առ 19/04/2024թ.

Փոփոխություններ Մատուցվող Ծառայություններում:

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ ծառայությունների բարելավման և վարկարժանության գնահատման նոր մոդելի առաջարկման նպատակով 01․03.24թ․-ից ԱՔՌԱ Սքոր ծառայության մատուցումը դադարեցված է։ Այն շուտով կփոխարինվի ՖԱՅԿՈ Սքորով։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

Շնորհակալություն վստահության համար։
Հարգանքով`
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-Ի 2023 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:

Մրցութային առաջարկությունը պետք է պարունակի մեկ տարվա համագործակցության ծրագիր:

  • Մրցութային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ,
  • Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023թ. դեկտեմբերի 20-ը,
  • Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա մինչև 2023թ. դեկտեմբերի 29-ը:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ինտերնետային կայքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, հեռախոս` (010) 52-24-67
Էլ-փոստ` info@acra.am
Ինտերնետային կայք` www.acra.am

ՀՐԱՎԵՐ «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:

1. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.

  1. աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձը,
  2. առաջարկում ներկայացված աշխատակիցների որակավորման մակարդակը և փորձը,
  3. աուդիտի ընդգրկման շրջանակները, աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
  4. աուդիտի իրականացման արժեքը,
  5. լրացուցիչ տեղեկություններ (այդ թվում՝ տեխնիկական և խորհրդատվական աջակցության հնարավորությունները և շրջանակները):

2. Մրցույթի պայմանները.

  1. «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն ոչ ուշ, քան մինչև 2024թ. ապրիլի 19-ը:
  2. «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով:
  3. Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն մինչև 2023թ. դեկտեմբերի 20-ը, ժամը 18:00` կնքված ծրարներով:
    Մրցույթը կկայանա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ հասցեում:

3. Մրցույթի հայտերի պատրաստման կարգը.

  1. Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու փակ և սոսնձված ծրարներում:
  2. Մրցույթին մասնակցելու համար Մասնակիցը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացնում է մրցույթի հայտ: Մրցույթի հայտը սույն հրավերի հիման վրա Մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
  3. Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ և սոսնձված ծրարներում: Ծրարները և հրավերով նախատեսված` Մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող իրավասու անձը:

Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
  2. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով անկախ աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ» բառերը
  3. «մրցույթի գնային առաջարկ» բառերը,
  4. Մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:
  5. Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի ծառայությունների գինը:

Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
  2. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ» բառերը,
  3. «մրցույթի տեխնիկական առաջարկ» բառերը,
  4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:
  5. Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտին մասնակցող աշխատանքային խմբի անդամների կողմից ծախսվող օրերի և ժամերի քանակը:

4. Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.

    Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գրասենյակում:

5. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը.

    Հաղթողին որոշում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհուրդը` մասնակիցներից լավագույն պայմաններ ներկայացրած աուդիտորական ընկերությունների ցանկից, հաջորդիվ ներկայացնելով այդ ընկերությանը Բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը:
    Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված աուդիտորական ընկերության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2024թ. հունվարի 31-ը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ 20.01.2023թ.-ից «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից վարկային զեկույցը հնարավոր է ներբեռնել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից հավաստված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ 15.10.2021թ․-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնց պատճառով կազմակերպությունն այդ օրը հաճախորդների սպասարկում չի իրականացնելու։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ վերջերս հաճախակի են դարձել ֆինանսական զեղծարարության տարբեր դեպքեր։ Օրինակ, ԱՔՌԱ Վարկային բյուրոյի անունից, վերջինիս ԿԲ կողմից տրված լիցենզիան ներկայացնելով, պահանջել են միջնորդավճար վարկի ձևակերպման համար։
Մեկ անգամ ևս նշում ենք, որ ԱՔՌԱ վարկային բյուրոն չունի նման իրավասություն և չի իրակացանում վարկավորման որևէ գործընթաց։ ԱՔՌԱ վարկային բյուրոյի իրավասությունների շրջանակին և գործընկեր կազմակերպությունների ցանկին կարող են ծանոթանալ մուտք գործելով www.acra.am կայք։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ 21.05.2021թ․-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնց պատճառով կազմակերպությունն այդ օրը հաճախորդների սպասարկում չի իրականացնելու։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ ս․թ դեկտեմբերի 30-ին գործառնական օրն ավարտվելու է ժամը 15։00-ին։ Աշխատանքները կվերսկսվեն 2021թ․ հունվարի 8-ից։Այդ ժամանակահատվածում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակում գրանցված պրոֆիլները նույնականացնելու նպատակով մեր Viber հավելվածին անձնագրային տվյալները կարող եք ուղարկել սկսած 2021թ. հունվարի 8-ից։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈւՄ ԵՆՔ ՁԵՐ ԳԱԼԻՔ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ