24/12/12, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
թարմացված է առ 03/01/2024թ.
2012թ. հոկտեմբեր 18-ին հաջողությամբ ավարտվել է «Bureau Veritas Certification» վկայագրման մարմնի կողմից «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ISO/IEC 27001:2005 ստանդարտին համապատասխանության վկայագրման աուդիտը:
Աուդիտորական խումբն արձանագրել է, որ ներդրման ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը լիովին համապատասխանեցվել է ստանդարտի պահանջներին:
Տեղեկատվական անվտանգության գործընթացների մեծ մասը որակավորվել է որպես «լավագույն փորձ»:
2012թ. հոկտեմբերի 26-ին «Bureau Veritas Certification» հավաստագրող կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ISO/IEC 27001:2005 ստանդարտով հավաստագրելու մասին, իսկ նոյեմբերի 2-ին վերջինիս կողմից թողարկվել է ISO/IEC 27001:2005 ստանդարտին համապատասխանության հավաստագիրը:
Միջազգայնորեն ճանաչում ունեցող այս ստանդարտի ներդրումը վկայում է տեղեկատվական անվտանգության հստակ քաղաքականության և պահանջներին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ հավատարմության մասին: