թարմացված է առ 24/02/2020թ.

Պատմության ստացման կարգը ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակից

Յուրաքանչյուր անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտ) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին` ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակից ստանալով իր վերաբերյալ վարկային զեկույցը թղթային տարբերակով:

Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

Ֆիզիկական անձ-վարկային տեղեկատվության սուբյեկտի (Սուբյեկտ) անձամբ ներկայանալու դեպքում.

  • Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը,
  • Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը (ոչ պարտադիր),
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում` 

  • Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ),
  • Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է լիազորագրում),
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

Իրավաբանական անձ-վարկային տեղեկատվության սուբյեկտի (Սուբյեկտ) գործադիր մարմնի ղեկավարի ներկայանալու դեպքում.

  • Վարկային զեկույց ստանալու դիմում,
  • Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականի բնօրինակը և պատճենը,
  • Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագիրը և պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականում),
  • Կնիք (առկայության դեպքում),
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում.

  • Լիազորագիր` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից,
  • Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է լիազորագրում),
  • գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականում),
  • Կնիք (առկայության դեպքում),
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:

Սպասարկումն իրականացվում է  երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:30-17:00:

Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երեք աշխատանքային օր: