թարմացված է առ 24/11/2023թ.
Վարկային պատմության ստացման կարգը «ՀայՓոստ» ՓԲԸ բաժանմունքների միջոցով
Դուք կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի (այսուհետ ՀայՓոստ) միջոցով։ Այս եղանակով զեկույց ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ ՀայՓոստի որևէ մասնաճյուղ հետևյալ փաստաթղթերով՝
Ֆիզիկական անձանց համար․
- Դիմումի ձևը (կտրամադրվի տեղում)
- Անձնագիրը և պատճենը կամ նույնականացման քարտը և պատճենը
- Սոցիալական քարտը և պատճենը (ոչ պարտադիր)
- Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:
Սուբյեկտի անունից այլ անձի (լիազորված անձի) ներկայանալու դեպքում`
- Սուբյեկտի անձնագիրի կամ նույնականացման քարտի պատճենը
- Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ)
- Լիազորված անձի անձնագիրը և պատճենը կամ նույնականացման քարտը և պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է լիազորագրում)
- Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:
Դիմումը լրացնելուց և վճարումը կատարելուց հետո վարկային զեկույցը կառաքվի դիմումի մեջ նշված հասցեով 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:
Իրավաբանական անձանց համար.
- Դիմումի ձևը (կտրամադրվի տեղում)
- Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականը և պատճենը
- Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագիրը և պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականում)
- Կնիք (առկայության դեպքում)
- Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:
Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում.
- Լիազորագիր` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից,
- Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը կամ նույնականացման քարտը և դրա պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է լիազորագրում)
- Գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (այն փաստաթուղթը, որը նշված է Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականում)