03/07/2018, Վարկային պատմության բարելավում

Հարգելի՛ Քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել բարելավել մանր վարկեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները։ Հաշվի առնելով հնչեցված առաջարկները՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում, որի համաձայն՝ սկսած 2018 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չեն ներառվելու մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և/կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50.000 ՀՀ դրամը *:

Միաժամանակ նշենք, որ սա մեկանգամյա գործընթաց է և չի վերաբերելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին:

 Oրինակ՝ եթե ֆիզիկական անձին  02.09.2017թ.-ին տրամադրվել է վարկ, որի պայմանագրով սահմանված մայր գումարը 43.000 ՀՀ դրամի չափ է  և 31.01.2018թ.-ին վարկը դասակարգվել է, ապա 2018թ.-ի հուլիսի 01-ից այն այլևս չի արտացոլվի վարկային զեկույցում:

* Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում՝ 50.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,որը հաշվարկված է 2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից  հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով

22/11/2017, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 17/04/2018թ.

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի արտահերթ հեռակա ընդհանուր ժողովը:

21/04/2017, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 18/07/2017թ.

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ՝ Ծրագրավորող/Ավագ ծրագրավորող թափուր աշխատատեղի համար:

Թափուր աշխատատեղեր

Պաշտոն՝  Ծրագրավորող/ Ավագ ծրագրավորող

Աշխատանքային ժամեր՝  9:00-18:00

Աշխատատեղի նկարագիր՝

  • Ընթեռնելի կոդի կազմում և նախագծում;
  • Ծրագրավորմանն առնչվող բոլոր փուլերին մասնակցություն;
  • Մանրամասն նկարագրերի կազմում;
  • Հիմնական ծրագրի և տվյալների շտեմարանների անխափան աշխատանքի ապահովվում, սպասարկում, թեստավորում և սխաների ուղղում;
  • Սխալների ուղղման պատասխանատու/ ներկա և նախագծվող նոր ծրագրերի տեխնիկական աջակցություն:

Անհրաժեշտ որակավորում՝

  • 5+ տարվա PHP ծրագրավորման փորձ;
  • ԻՏ մասնագիտական կամ համապատասխան այլ տեխնիկական կրթություն (բակալավր/մագիստրոս);
  • MySQL տվյալների շտեմարանների նախագծում և ծրագրովորում;
  • front-end տեխնոլոգիաների վարժ տիրապետում՝ JavaScript, HTML5 and CSS3;
  • MVC և OOP տիրապետում;
  • RESTful APIs իմացություն;
  • Git կամ նմանատիպ համակարգերի տիրապետում:

Հմտություններ`

  • Ծառայությունների սպասարկան ծրագրավորման փորձ;
  • Ինքնուրույն աշխատելու կարողություն և սովորելու  ձգտում;
  • Ծանրաբեռնված կայքերի նախագծման փորձ;
  • C# իմացությունը առավելություն է;
  • MS SQL Server կամ Postgres իմացություն;
  • NET MVC իմացություն;
  • Angular կամ Angular2 իմացությունը առավելություն է:

Անհրաժեշտ փաստաթղթեր` Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն համառոտ ինքնակենսագրություն (ցանկալի է նկարով) info@acra.am էլ. Հասցեով`  նամակի առարկայի դաշտում նշելով “Programmer “

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Վերջնաժամկետ՝ 05.05.2017թ:

21/04/2017, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 25/04/2017թ.

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2017թ. ապրիլի 20-ին, ժամը 17։00-ին, ՀՀ Կենտրոնական բանկի վարչական շենքում` ՀՀ, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

11/11/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 14/04/2017թ.

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակում կատարվում են տեխնիկական բարելավման աշխատանքներ, ինչի պատճառով Իմ ԱՔՌԱ-ն անհասանելի է լինելու 14.11.2016թ.-ից մինչև 17.11.2016թ.-ն ընկած ժամանակահատվածում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

03/10/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 14/04/2017թ.

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ Երևանում մեկնարկում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ և «Հայփոստ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքների միջոցով: Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում: Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:
Առաջիկա ամիսներին ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ «Հայփոստ» ՓԲԸ բոլոր մարզային բաժանմունքներում:

18/07/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 25/04/2017թ.

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» Ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ, որի շրջանակներում իրականացվում է վարկային տեղեկատվության փոխանակում:

01/07/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն

թարմացված է առ 25/04/2017թ.

Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2016թ. հուլիսի 1-ից նվազել են ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող Վարկային զեկույցների սակագները։ Բանկերին և վարկային կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առցանց տրամադրվող վարկային զեկույցների գները նվազել են 20%-ով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց ԱՔՌԱ գրասենյակում տրամադրվող վարկային զեկույցների գները՝ 60%-ով։ Վարկային զեկույցների փոփոխված սակագներին կարող եք ծանոթանալ ԱՔՌԱ կայքէջում, հետևյալ հղումով:

19/01/16, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 19/04/2017թ.

certificate2013
2015թ նոյեմբերի 24-ին հաջողությամբ ավարտվել է «Bureau Veritas Certification» վկայագրման մարմնի կողմից «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության վկայագրման աուդիտը:
Աուդիտորական խումբն արձանագրել է, որ ներդրման ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը լիովին համապատասխանեցվել է ստանդարտի պահանջներին: Տեղեկատվական անվտանգության գործընթացների մեծ մասը որակավորվել է որպես «լավագույն փորձ»:
2015թ. դեկտեմբերի 29-ին «Bureau Veritas Certification» հավաստագրող կազմակերպության կողմից թողարկվել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիրը: Միջազգայնորեն ճանաչում ունեցող այս ստանդարտի ներդրումը վկայում է տեղեկատվական անվտանգության հստակ քաղաքականության և պահանջներին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ հավատարմության մասին:
  • 1
  • 2