թարմացված է առ 05/11/2026թ.

Թափուր աշխատատեղեր

Դիմիր և դարձիր ԱՔՌԱ-ի թիմի կարևոր մասը։

ԱՔՌԱ-ում մենք հավատում ենք, որ ընկերության հաջողության հիմքում մարդիկ են՝ իրենց գիտելիքներով, գաղափարներով և զարգանալու ձգտումով։

Տարիների ընթացքում մենք ձևավորել ենք աշխատանքային միջավայր, որտեղ կարևորում ենք փոխադարձ հարգանքը, թիմային համագործակցությունն ու մասնագիտական աճը։

Միանալով ԱՔՌԱ-ին՝ դու հնարավորություն կունենաս աշխատելու փորձառու մասնագետների հետ, զարգացնելու հմտություններդ և քո ներդրումն ունենալու ընկերության առաջընթացում։

Դարձիր մեր թիմի կարևոր մասը և զարգացիր մեզ հետ։

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`      ՏԵՂԵԿԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝                   ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝     ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց սպասարկում և աջակցություն՝ ինչպես ընկերության գրասենյակում, այնպես էլ առցանց հարթակներում։
  • Հաճախորդների դիմավորում ԱՔՌԱ-ի ընդունարանում։
  • Փոստային ծառայության միջոցով ստացված դիմումների ընդունում, փաստաթղթերի ուսումնասիրություն և վարկային զեկույցների մշակում։
  • Հեռախոսազանգերի սպասարկում։
  • Ընկերության բոլոր ծառայությունների և պրոդուկտների ներկայացում պոտենցիալ հաճախորդներին։
  • Աշխատանքային գործառույթներից բխող այլ պարտականությունների իրականացում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում։
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի շատ լավ իմացություն։
  • Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Կազմակերպչական հմտություններ։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։
  • Ուշադրություն մանրուքներին։
  • Խնդիրներ լուծելու կարողություն։
  • Արագ սովորելու և նոր աշխատանքային միջավայրին հարմարվելու կարողություն։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տեղեկատու մասնագետ» պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`      ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝                   ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝     ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներին և աշխատակիցներին իրավական աջակցության և (կամ) խորհրդատվության տրամադրում՝ իրավական փաստաթղթերի, այդ թվում՝ ելից գրությունների կազմման հարցերում։
  • Ընկերության պայմանագրերի, համաձայնագրերի, ընթացակարգերի, կանոնակարգերի և այլ իրավական փաստաթղթերի մշակում կամ դրանց մշակմանը մասնակցություն։
  • Ընկերության ելից գրությունների իրավական ճշտության ստուգում և (կամ) դրանց ստորագրում։
  • Գործադիր տնօրենի վարչական օգնականի՝ մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուի, բացակայության ընթացքում Գործադիր տնօրենի հրամանների նախագծերի պատրաստում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)։
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
  • Վարկային բյուրոների գործունեությունը կարգավորող իրավական և նորմատիվ դաշտի խորքային իմացություն։
  • Քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, ֆինանսական, կորպորատիվ, աշխատանքային և պայմանագրային հարաբերությունները կարգավորող օրենսդրության իմացություն։
  • Իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ պայմանագրեր, ընթացակարգեր և կանոնակարգեր կազմելու կարողություն։
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն՝ մասնագիտական գրականությունից օգտվելու համար։
  • Վերլուծական և խորհրդատվական հմտություններ։
  • Հաղորդակցման հմտություններ։
  • Հետևողականություն։
  • Բանակցություններ վարելու և թիմում աշխատելու կարողություն։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Իրավախորհրդատո» պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`      ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝                   ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝     ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Վերահսկել ընկերության ներքին համակարգերը՝ ապահովելով հասանելիության սահմանված մակարդակների պահպանումը։
  • Գնահատել տեղեկատվական անվտանգության ռիսկեր և մշակել դրանց կառավարման պլաններ։
  • Կազմել տեղեկատվական անվտանգության միջադեպերի վերաբերյալ հաշվետվություններ։
  • Կառավարել և սպասարկել տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքները։
  • Պարբերաբար պատրաստել տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հաշվետվություններ։
  • Ապահովել SIEM (Security Information and Event Management) համակարգի բաղադրիչների սպասարկումն ու կառավարումը։
  • Կառավարել և վերլուծել SIEM համակարգում գրանցված իրադարձությունների մատյանները (audit logs), կազմել համապատասխան հաշվետվություններ։
  • Վերահսկել և կառավարել ընկերության աշխատակիցների՝ համակարգերից օգտվելու հասանելիության իրավունքները։
  • Ապահովել նոր հարցումների համապատասխանությունը ընկերության հաստատված անվտանգության քաղաքականություններին և ստանդարտներին։
  • Իրականացնել ցանցերի կարգաբերում (network configuration) և տվյալների փոխանցման երթուղիների կառավարում (routing)։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան մասնագիտական ոլորտում (առնվազն բակալավրի աստիճան)։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ցանցային կամ համակարգային ադմինիստրատոր (լրիվ դրույքով)։
  • Windows և Unix օպերացիոն համակարգերի իմացություն։
  • MySQL տվյալների բազայի կառավարման համակարգի իմացություն։
  • Cisco և Palo Alto Firewalls ցանցային անվտանգության համակարգերի հետ աշխատելու գործնական փորձ։
  • Ցանցային արձանագրությունների, տվյալների փոխանցման երթուղիների կառավարման (OSPF, BGP), ինչպես նաև NAT և ACL տեխնոլոգիաների խորքային իմացություն։
  • Տեղեկատվական անվտանգության հետևյալ տեխնոլոգիաների և համակարգերի խորքային իմացություն՝ VPN, Firewall, WAF, IDS/IPS, DLP, EDR, NAC, SIEM և PAM։
  • Տեղեկատվական անվտանգության սկզբունքների, գործընթացների, արձանագրությունների և գործիքների իմացություն, այդ թվում՝ օգտատերերի նույնականացում և հասանելիության վերահսկում, կիբերհարձակումների հայտնաբերում, ցանցային տրաֆիկի վերլուծություն, անվտանգության միջադեպերի կառավարում, թվային կրիչների և վնասաբեր ծրագրերի վերլուծություն։
  • ISO 27001 միջազգային ստանդարտի պահանջների և կիրառման լավագույն փորձի իմացություն։
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
  • Ժամանակի կառավարման, աշխատանքների պլանավորման և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տեղեկատվական անվտանգության մասնագետ» պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`      ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝                   ԵՐԵՎԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝     ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մասնակցել մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը։
  • Առաջարկել նորարար գաղափարներ, նոր ծառայություններ և պրոդուկտներ՝ հիմնվելով միջազգային փորձի և շուկայի ուսումնասիրության վրա։
  • Նախագծել և իրականացնել մարքեթինգային և թվային արշավներ՝ ապահովելով ժամանակացույցի արդյունավետ կառավարում։
  • Ստեղծել տարբեր տեսակի կոնտենտ՝ փաստաթղթեր, սոցիալական ցանցերի հրապարակումներ, տեղեկատվական նյութեր, վիդեոներ և այլն։
  • Վարել և զարգացնել ընկերության վեբ-կայքը և սոցիալական հարթակները (Instagram, Facebook և այլն)։
  • Վերլուծել արդյունքները, կազմել հաշվետվություններ և ներկայացնել բարելավման առաջարկներ։
  • Սերտ համագործակցել ներքին թիմերի և արտաքին գործընկերների հետ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում։
  • Ստեղծագործ և նորարար մտածողություն, զարգացած հետազոտական հմտություններ։
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Մարքեթինգի մասնագետ» պաշտոնի անվանումը:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.