թարմացված է առ 23/09/2026թ.
ՍՊ0 (հակիրճ)
թարմացված է առ 23/09/2026թ.
- Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ
- Ամփոփ տվյալներ (վարկերի և երաշխավորությունների քանակի վերաբերյալ)
- Վարկատու կազմակերպություն
- Վարկի համար
- Վարկի կարգավիճակ
- Ժամկետանց գումարի առկայություն
- Վարկային ռիսկի դաս
- Վարկի վերաբերյալ թարմացման ամսաթիվ
ՍՊ1 (նկարագրող)
թարմացված է առ 23/09/2026թ.
- Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ
- Ամփոփ տվյալներ (վարկերի և երաշխավորությունների քանակի վերաբերյալ)
- Վարկատու կազմակերպություն
- Վարկի համար
- Վարկի կարգավիճակ
- Վարկային ռիսկի դաս
- Վարկի վերաբերյալ թարմացման ամսաթիվ
- Վարկային պարտքի վերաբերյալ ամփոփ տվյալներ
- Վարկային զեկույցի հարցումների ընդհանուր թիվ (30 օր/ 1 տարի/ ինքնահարցում)
- Վարկային պայմանագրի ամսաթիվ
- Վարկի տեսակ
- Վարկը ժամկետանց դառնալու ամսաթիվ
- Ժամկետանց մայր գումարի մնացորդ
- Ժամկետանց տոկոս
- Նշումներ (վարկի վերաբերյալ)
- Երաշխավորության գումար
- Վերջին 1 տարվա ընթացքում սուբյեկտի վերաբերյալ կատարած հարցումներ
ՍՊ2 (ընդլայնված)
թարմացված է առ 23/09/2026թ.
- Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ
- Ամփոփ տվյալներ (վարկերի և երաշխավորությունների քանակի վերաբերյալ)
- Վարկատու կազմակերպություն
- Վարկի համար
- Վարկի կարգավիճակ
- Վարկային ռիսկի դաս
- Վարկի վերաբերյալ թարմացման ամսաթիվ
- Վարկային պարտքի վերաբերյալ ամփոփ տվյալներ
- Վարկային զեկույցի հարցումների ընդհանուր թիվ (30 օր/ 1 տարի/ ինքնահարցում)
- Վարկային պայմանագրի ամսաթիվ
- Վարկի տեսակ
- Վարկը ժամկետանց դառնալու ամսաթիվ
- Ժամկետանց մայր գումարի մնացորդ
- Ժամկետանց տոկոս
- Նշումներ (վարկի վերաբերյալ)
- Երաշխավորության գումար
- Վերջին 1 տարվա ընթացքում սուբյեկտի վերաբերյալ կատարած հարցումներ
- Վարկի տրամադրման ամսաթիվ
- Վարկի վերջնական մարման ամսաթիվ
- Վարկի փաստացի մարման ամսաթիվ
- Պայմանագրով նախատեսված վարկի գումար
- Փաստացի տրամադրված գումար
- Փաստացի մարված գումար
- Փաստացի մայր գումարի մնացորդ
- Ժամկետանց օրերի քանակ
- Վարկի վերջին դասակարգման ամսաթիվ
ՍՊ3 (ամբողջական)
թարմացված է առ 23/09/2026թ.
- Սուբյեկտի իդենտիֆիկացիոն տվյալներ
- Ամփոփ տվյալներ (վարկերի և երաշխավորությունների քանակի վերաբերյալ)
- Վարկատու կազմակերպություն
- Վարկի համար
- Վարկի կարգավիճակ
- Վարկային ռիսկի դաս
- Վարկի վերաբերյալ թարմացման ամսաթիվ
- Վարկային պարտքի վերաբերյալ ամփոփ տվյալներ
- Վարկային զեկույցի հարցումների ընդհանուր թիվ (30 օր/ 1 տարի/ ինքնահարցում)
- Վարկային պայմանագրի ամսաթիվ
- Վարկի տեսակ
- Վարկը ժամկետանց դառնալու ամսաթիվ
- Ժամկետանց մայր գումարի մնացորդ
- Ժամկետանց տոկոս
- Նշումներ (վարկի վերաբերյալ)
- Երաշխավորության գումար
- Վերջին 1 տարվա ընթացքում սուբյեկտի վերաբերյալ կատարած հարցումներ
- Վարկի տրամադրման ամսաթիվ
- Վարկի վերջնական մարման ամսաթիվ
- Վարկի փաստացի մարման ամսաթիվ
- Պայմանագրով նախատեսված վարկի գումար
- Փաստացի տրամադրված գումար
- Փաստացի մարված գումար
- Փաստացի մայր գումարի մնացորդ
- Ժամկետանց օրերի քանակ
- Վարկի վերջին դասակարգման ամսաթիվ
- Ամփոփ տվյալներ (այլ պարտավորությունների վերաբերյալ)
- Տվյալներ սնանկության վերաբերյալ
- Վարկի տարեկան տոկոսադրույք
- Վարկի օգտագործման ոլորտ
- Վարկի օգտագործման վայր
- Գրավի առարկան
- Գրավի առարկայի արժեք
- Նշումներ գրավի վերաբերյալ
- Վարկի պայմանների վերանայումների թիվ
- Սուբսիդավորման ծրագրեր
- Կատարված մարումների գրաֆիկ` ըստ ամիսների
- Փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ
- Այլ պարտավորություններ (օրինակ՝ կապի ծառայություններ)
Սպառողական վարկային զեկույցը պարունակում է ֆիզիկական անձի ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցման պահից 5 տարվա տեղեկություններ:
Ինչպե՞ս կարելի է ստանալ սեփական վարկային զեկույցը:
Սեփական վարկային զեկույցը կարող եք ստանալ առցանց՝ «ԻՄ ԱՔՌԱ» անձնական օգտահաշվի միջոցով, կամ դիմելով «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի ցանկացած բաժանմունք։
Առցանց եղանակով․
«ԻՄ ԱՔՌԱ» համակարգում գրանցվել և նույնականացվել կարող եք երկու եղանակով՝
- Գրանցում փաստաթղթի սկանավորմամբ և դեմքի նույնականացմամբ.
- Սեղմեք «Գրանցվել» կոճակը։
- Մուտքագրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և հաստատեք պայմանների ընդունումը։
- Էլեկտրոնային փոստով ստացված մեկանգամյա կոդը մուտքագրեք համապատասխան դաշտում։
- Հետևելով էկրանին ցուցադրվող հրահանգներին՝ սկանավորեք Ձեր անձը հաստատող փաստաթուղթը և անցեք դեմքի նույնականացման փուլը։
- Գրանցման գործընթացն ավարտելուց հետո էլեկտրոնային փոստով կստանաք նույնականացման հաստատման կամ մերժման մասին ծանուցում։
- Հաստատման դեպքում անցեք ծանուցման մեջ նշված հղմամբ, սահմանեք գաղտնաբառ և մուտք գործեք «ԻՄ ԱՔՌԱ» անձնական գրասենյակ՝ Ձեր վարկային զեկույցը ստանալու համար։
- Նույնականացման մերժման դեպքում կարող եք կրկին փորձել գրանցվել կամ կապ հաստատել ԱՔՌԱ-ի աջակցության թիմի հետ։
- Գրանցում imID-ի միջոցով.
Այս տարբերակը նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր արդեն ունեն իրենց հեռախոսահամարին ակտիվացված imID։
- Սեղմեք «Գրանցվել imID-ով» կոճակը։
- Մուտքագրեք imID-ին կցված Ձեր հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
- Ձեր հեռախոսի էկրանին կհայտնվի թվային ստեղնաշար։ Մուտքագրեք imID-ի համար սահմանած PIN կոդը՝ Ձեր ինքնությունը հաստատելու համար։
- Էլեկտրոնային փոստի հասցեն հաստատելու համար Ձեր էլ․ փոստին կուղարկվի մեկանգամյա կոդ։ Մուտքագրեք այն համապատասխան դաշտում։
- Հաստատումից հետո անցեք էլ․ փոստին ստացված ծանուցման մեջ նշված հղմամբ, սահմանեք գաղտնաբառ։
Հետագայում «ԻՄ ԱՔՌԱ» անձնական օգտահաշիվ կարող եք մուտք գործել՝ ընտրելով «Մուտք imID-ով» տարբերակը, ինչպես նաև հասանելի կլինի էլեկտրոնային փոստի և գաղտնաբառի միջոցով օգտահաշիվ մուտք լինելու հնարավորությունը։
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի միջոցով.
Վարկային զեկույցը թղթային տարբերակով ստանալու համար կարող եք դիմել «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի ցանկացած բաժանմունք և տեղում լրացնել համապատասխան դիմում-հայտը։
Դիմում-հայտը ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ մուտք լինելուց հետո, առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, մեր կողմից կգեներացվի վարկային զեկույցը և կրկին «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի միջոցով կուղարկվի Ձեզ։
