թարմացված է առ 06/12/2023թ.
Հարգելի հաճախորդ`
ԱՔՌԱ-ի կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ որևէ հարց (առաջարկ/դիտողություն կամ բողոք) ներկայացնելու ցանկության դեպքում կամ մատուցվող ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել էլեկտրոնային հասցեով`info@acra.am կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374-10) 522 467 :
ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ» -ով:
Բողոքների առկայության դեպքում Դուք կարող եք նաև դիմել Կենտրոնական բանկ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև վեճերը, սակայն կարող է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն խախտել է օրենքի պահանջները:
ՀՀ կենտրոնական բանկ`
Հասցե` 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ` (010) 592-697
Էլ. հասցե`chairman@cba.am
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարկառուն (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կարող է անվճար ստանալ իր վերաբերյալ վարկային զեկույցը: Մասնավորապես.
- Երբ Վարկային զեկույց ստացողները (բանկ, վարկային կազմակերպություն, ԱՔՌԱ-ի գործընկեր այլ կազմակերպություններ), որոնք, հիմք ընդունելով ԱՔՌԱ-ից ստացված վարկային զեկույցները, հրաժարվում են վարկային տեղեկատվության սուբյեկտին (Սուբյեկտ) մատուցել ծառայություն, նրա հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կամ Սուբյեկտի համար առաջացնում են այլ անբարենպաստ հետևանքներ, վերջիններս պարտավոր են այդ Սուբյեկտին տեղեկացնել այն վարկային զեկույցի մասին, որը հիմք է հանդիսացել այդպիսի հետևանքների առաջացման համար:
- Այդ վարկային զեկույցների պատճենները վարկային զեկույց ստացողները պարտավոր են անվճար տրամադրել Սուբյեկտներին` վերջիններիս պահանջով:
- Սուբյեկտն իրավասու է անվճար ստանալու իր վարկային զեկույցը նաև ԱՔՌԱ-ից վարկային զեկույց ստացողի կողմից մերժման կամ անբարենպաստ հետևանքներ առաջանալու փաստից հետո, 30 օրվա ընթացքում, ԱՔՌԱ ներկայացնելով մերժումը կամ այլ անբարենպաստ հետևանքները հավաստող փաստաթղթերը:
- Սուբյեկտն իրավունք ունի ԱՔՌԱ-ից առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ ստանալու իր վերաբերյալ անվճար ամբողջական վարկային զեկույց, ընդ որում, առցանց եղանակով անվճար վարկային զեկույցներ ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ ներկայանալ ԱՔՌԱ-ի գրասենյակ և ստանալ Օգտագործողի մուտքային անուն և գաղտնաբառ: Սուբյեկտների կողմից առցանց ինքնահարցումներ կատարելու նպատակով ԱՔՌԱ-ի կողմից Օգտագործողի մուտքային անուն և գաղտնաբառ տրամադրելու, Օգտագործողի գրանցման կարգը և պայմանները սահմանվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Առցանց ինքնահարցումների նպատակով օգտագործողների գրանցման կանոնակարգ» -ով:
Սուբյեկտների կողմից անվճար վարկային զեկույցներ ստանալու կարգը և պայմանները սահմանվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Անվճար վարկային զեկույցների տրամադրման կանոնակարգ» -ով:
Ցանկացած անձ (ֆիզիկական և իրավաբանական) «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավունք ունի.
- օրենքով սահմանված կարգով ամբողջությամբ և առանց սահմանափակումների ստանալու իր վերաբերյալ վարկային զեկույցներ և վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայություններ,
- ստանալու տեղեկություններ տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ,
- ստանալու այն անձանց անունները (անվանումները), որոնք վերջին մեկ տարվա ընթացքում հարցում են կատարել վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ,
- բողոքարկելու վարկային բյուրոյում առկա տվյալները և ճշգրտելու ու լրացնելու դրանք,
- արգելելու վարկային բյուրոյին վարկային բյուրոյի հաճախորդներին վաճառել կամ տրամադրել ցանկացած տվյալ՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Դիմումների ցանկ`