թարմացված է առ 10/04/2024թ.
ԱՔՌԱ մոնիթորինգ
Ցանկանո՞ւմ եք անմիջապես տեղեկանալ Ձեր վարկային պատմության մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին: ԱՔՌԱ վարկային բյուրոն առաջարկում է ԱՔՌԱ Մոնիթորինգ ծառայությունը:
ԱՔՌԱ Մոնիթորինգ ծառայությունը հնարավորություն է տալիս «SMS» հաղորդագրության և/կամ էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկանալ Ձեր վարկային պատմության հետևյալ դաշտերում գրանցվող փոփոխությունների մասին.
- գործող վարկերի քանակ
- ժամկետանց գումարի մնացորդ
- փաստացի մայր գումարի մնացորդ
- ընդհանուր (գործող/մարված) վարկերի քանակ
- Ձեր վերաբերյալ կատարված վերջին հարցման ամսաթիվ
- Ձեր վերաբերյալ վերջին 1 տարվա ընթացքում կատարված հարցումների քանակ
ԱՔՌԱ Մոնիթորինգ ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում.
- ինքնուրույն հետևել Ձեր վարկային պատմության մեջ տեղի ունեցող փոփոխություններին և վերահսկել տեղեկատվության ճշտությունը
- անմիջապես արձագանքել, եթե Ձեր վարկային պատմության մեջ հայտնվի սխալ տեղեկատվություն
- եթե կորցնեք Ձեր փաստաթղթերը և գտնող անձը փորձի խարդախությամբ վարկ ձևակերպել Ձեր տվյալներով, ապա ԱՔՌԱ Մոնիթորինգ ծառայությունը կտեղեկացնի Ձեր վերաբերյալ կատարված հարցման մասին և Դուք կարող եք կանխարգելել հետագա անցանկալի երևույթները
Ծառայությունը կարող եք ակտիվացնել ԻՄ ԱՔՌԱ անձնական գրասենյակի միջոցով:
1 ամսով բաժանորդագրության արժեքը կազմում է 600 ՀՀ դրամ։
1 տարով բաժանորդագրության արժեքը կազմում է 6,000 ՀՀ դրամ: