ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-Ի 2023 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:

Մրցութային առաջարկությունը պետք է պարունակի մեկ տարվա համագործակցության ծրագիր:

  • Մրցութային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ,
  • Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023թ. դեկտեմբերի 20-ը,
  • Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա մինչև 2023թ. դեկտեմբերի 29-ը:

Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ինտերնետային կայքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, հեռախոս` (010) 52-24-67
Էլ-փոստ` info@acra.am
Ինտերնետային կայք` www.acra.am

ՀՐԱՎԵՐ «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:

1. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.

  1. աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձը,
  2. առաջարկում ներկայացված աշխատակիցների որակավորման մակարդակը և փորձը,
  3. աուդիտի ընդգրկման շրջանակները, աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
  4. աուդիտի իրականացման արժեքը,
  5. լրացուցիչ տեղեկություններ (այդ թվում՝ տեխնիկական և խորհրդատվական աջակցության հնարավորությունները և շրջանակները):

2. Մրցույթի պայմանները.

  1. «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն ոչ ուշ, քան մինչև 2024թ. ապրիլի 19-ը:
  2. «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով:
  3. Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն մինչև 2023թ. դեկտեմբերի 20-ը, ժամը 18:00` կնքված ծրարներով:
    Մրցույթը կկայանա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ հասցեում:

3. Մրցույթի հայտերի պատրաստման կարգը.

  1. Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու փակ և սոսնձված ծրարներում:
  2. Մրցույթին մասնակցելու համար Մասնակիցը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացնում է մրցույթի հայտ: Մրցույթի հայտը սույն հրավերի հիման վրա Մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
  3. Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ և սոսնձված ծրարներում: Ծրարները և հրավերով նախատեսված` Մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող իրավասու անձը:

Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
  2. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով անկախ աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ» բառերը
  3. «մրցույթի գնային առաջարկ» բառերը,
  4. Մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:
  5. Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի ծառայությունների գինը:

Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
  2. ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ» բառերը,
  3. «մրցույթի տեխնիկական առաջարկ» բառերը,
  4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:
  5. Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտին մասնակցող աշխատանքային խմբի անդամների կողմից ծախսվող օրերի և ժամերի քանակը:

4. Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.

    Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գրասենյակում:

5. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը.

    Հաղթողին որոշում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհուրդը` մասնակիցներից լավագույն պայմաններ ներկայացրած աուդիտորական ընկերությունների ցանկից, հաջորդիվ ներկայացնելով այդ ընկերությանը Բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը:
    Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված աուդիտորական ընկերության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2024թ. հունվարի 31-ը: