ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Իրավաբանական անձանց համար վարկային զեկույց ստանալու ժամանակավոր կարգ
Մուտք լինել www. acra.am կայք, ապա <<Հաճախորդներին/ Առևտրային վարկային­ զեկույց>> դաշտ,  վերբեռնել դիմումի ձևը, լրացնել  դիմումում առկա բոլոր դաշտերը և  կնքել։
Կնքելուց հետո սկանավորել  բոլոր պահանջվող փաստաթղթերը և կնքված դիմումը ուղարկել help@acra.am   էլ. փոստին, ինչպես նաև տրամադրել  բջջային հեռախոսահամար VIBER հավելվածի հնարավորությամբ:  
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք  զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ հեռ.` (374 10) 522 467: Շնորհակալություն ձեր ըմբռնման և մեր ծառայություններից օգտվելու համար:
Ֆիզիկական անձանց համար վարկային զեկույց ստանալու ժամանակավոր կարգ
Մուտք լինել www.acra.am կայք , ապա <<Հաճախորդների մուտք>> դաշտ, գրանցվել   լրացնելով  բոլոր պահանջվող դաշտերը և հաստատել։
Նկարել կամ սկանավորել անձնագիրը և սոց․ քարտը կամ  նույնականացման քարտը երկու կողմից և ուղարկել VIBER հավելվածի միջոցով տվյալ հեռախոսահամարին` հեռ.` (374 95) 522 467 :  
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք  զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ հեռ.` (374 10) 522 467:

Շնորհակալություն ձեր ըմբռնման և մեր ծառայություններից օգտվելու համար: