ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի հաճախորդներ,
Ձեր վարկային պատմությունը (վարկային զեկույցը) կարող եք ստանալ էլեկտրոնային / առցանց տարբերակով, հաստատված թվային ստորագրությամբ։
Էլեկտրոնային / առցանց տարբերակով վարկային պատմությունը ստանալու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
Ֆիզիկական անձանց համար.
- Մուտք գործել acra.am կայք,
- Սեղմել «Հաճախորդների մուտք» կոճակը,
- Սեղմել «Գրանցվել» կոճակը,
- Լրացնել պահանջված տեղեկատվությունը և հաստատել,
- Էլ․ հասցեին եկած հաղորդագրության միջոցով ակտիվացնել պրոֆիլը,
- Նկարել կամ սկանավորել անձնագիրը և սոց․ քարտը կամ նույնականացման քարտը երկու կողմից և Viber հավելվածի միջոցով ուղարկել +37495 522-467 հեռախոսահամարին։
- Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո Viber հավելվածի տեսազանգի միջոցով կզանգահարենք, կտեսաձայնագրենք և կնույնականացնենք Ձեր պրոֆիլը։
Իրավաբանական անձանց համար.
- Մուտք գործել acra.am կայք
- Սեղմել «Հաճախորդներին/ Առևտրային վարկային զեկույց» դաշտը
- Վերբեռնել վարկային զեկույց ստանալու դիմումի ձևը
- Լրացնել դիմումում առկա բոլոր դաշտերը, ստորագրել և կնքել
- help@acra.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
- 5.1 Լրացված դիմումի սկանավորված տարբերակը
- 5.2 Պետական ռեգիստրի գրանցման վկայականի սկանավորված տարբերակը բոլոր ներդիրներով
- 5.3 Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակը
- 5.4 Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում.
- 5.4.1 Լիազորագրի սկանավորված տարբերակը ` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից,
- 5.4.2 Լիազորված անձի անձնագրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակը,
- Տրամադրել բջջային հեռախոսահամար VIBER հավելվածի հնարավորությամբ:
- Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո Viber հավելվածի տեսազանգի միջոցով կզանգահարենք, կտեսաձայնագրենք և էլեկտրոնային տարբերակով կտրամադրենք վարկային զեկույցը (վարկային պատմությունը)։
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ հեռ․՝ (374 10) 522 467:
Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ