թարմացված է առ 02/11/2026թ.
ԳԱՐԵԳԻՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գարեգին Դարբինյանը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է 2026 թ. սեպտեմբերից։
Նա ունի շուրջ 25 տարվա փորձ բանկային և ֆինանսական ոլորտներում։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թ. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ սպասարկման և հաշվապահության ոլորտներում։ Հետագայում ղեկավարել է բանկի ֆինանսական անվտանգության և համապատասխանության ուղղությունները, ապա՝ ռիսկերի կառավարման վարչությունը։
2020 թ. միացել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ որպես զարգացման տնօրեն։ Այդ պաշտոնում ղեկավարել է կազմակերպության զարգացման և ունիվերսալ վարկային կազմակերպությունից բանկի վերափոխման գործընթացները։ 2023–2026 թթ. զբաղեցրել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը։
2024–2026 թթ. եղել է «իմԱյԴի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2026 թվականի փետրվարից՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։
Դասավանդում է Երևանի պետական համալսարանի MBA ծրագրում։
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի մագիստրոսի աստիճան։
ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ռուզաննա Կարապետյանը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գործառնական տնօրենն է 2018 թվականից։
Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։ Գործունեությունը սկսել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում որպես կամավոր, այնուհետև ֆինանսական պատասխանատուի պաշտոններ է զբաղեցրել Ամերիկյան Կարմիր խաչում, իսկ ԵԱՀԿ-ի հայաստանյան և միջազգային առաքելություններում իրականացրել է ֆինանսների, բյուջեի և վարչարարության կառավարման գործառույթներ։
ԱՔՌԱ-ում համակարգում է գործառնական համակարգերի զարգացման, հաշվետվությունների և տվյալների որակի ապահովման ստորաբաժանումների աշխատանքը։ Մշակում է ռազմավարական ծրագրեր, քաղաքականություններ և բիզնես պլաններ, վերահսկում դրանց իրականացումն իր պատասխանատվության շրջանակում։ Մասնակցում է բյուջետային պլանավորմանը և ղեկավարում ենթակա ստորաբաժանումների ռեսուրսների կառավարումն ու գործառնական արդյունավետության բարելավումը։
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման և տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կառավարման բաժինը՝ ստանալով MBA որակավորում։
