թարմացված է առ 09/04/2021թ.

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԲՈՂՈՔ ՈւՆԵՔ

Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է.

  • Ձեզ ուղղորդել բողոքների հարցերով զբաղվող աշխատակցի մոտ
  • Տրամադրել հաղորդակցման համար անհրաժեշտ տվյալներ(հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե)

Պատասխանատու աշխատակից պարտավոր է.

  • Տեղեկացնել Ձեր իրավունքների և բողոքների քննության գործընթացի մասին
  • Տրամադրել կազմակերպությունում գործող համապատասխան կանոնները և Հայտի ձևը

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

Գրավոր բողոք ներկայացրեք պատասխանատու աշխատակցին կամ ուղարկեք հետևյալ հասցեներով

dispute@acra.am

  0010, ք. Երևան, Մ. Խորենացի փող. 15


Ձեր բողոք կարող եք ներկայացնել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով։

  • Նշեք Ձեր տվյալները՝ պատասխանը ստանալու համար
  • Հավաստիացեք, որ Ձեր բողոքն ընդունել են և պահպանեք ստացման փաստը հավաստող տեղեկատվությունը մինչև բողոքի վերջնական լուծումը

Կազմակերպությունը բողոքի վերաբերյալ որոշում է կայացնում (բավարարել, մասանակի բավարարել, մերժել) 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Հարցեր ունենալու դեպքում կապվեք պատասխանատուի հետ

+374 10 522 419

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, եթե.

  • Ֆիզիկական անձ եք, միկրոձեռնարկատեր հանդիսացող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այդ թվում նաև՝ երաշխավոր, գրավատու կամ այլ անձ ով ապահովման միջոցի (օրինակ՝ գրավի) հետ կապված բողոք ունի
  • բողոքը վերաբերում է մատուցվող ծառայությանը և ունեք գումարային պահանջ (մինչև 10 մլն դրամ), կամ բողոքը առնչվում է վարկային պատմությանը
  • 15 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան չեք ստացել կամ պատասխանը Ձեզ չի բավարարում
  • բողոքը չի քննվում դատարանում կամ արբիտրաժային տրիբունալում կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից
  • պատասխանից հետո չի անցել 6 ամիս
  • բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ․ օգոստոսի 2-ից հետո

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԵՆ

Երևան 0010, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ , +374 60 701 111, info@fsm.am

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ

  • Եթե Ձեր և կազմակերպության միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, ապա ձեր միջև ծագող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից
  • Պայմանագիր կնքելիս Դուք իրավունք ունեք հրաժարվելու արբիտրաժային համաձայնագրից և կազմակերպությունը պարտավոր է Ձեզ ծառայություն մատուցել
  • Հիշեք․ նույնիսկ արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, քանի դեռ բողոքը չի քննվել տրիբունալում
  • Հաշտարարը իրավասու չէ ընդունել բողոքը, եթե այն արդեն քննվում է տրիբունալում

ԴԱՏԱՐԱՆ

  • Դուք միշտ կարող եք դիմել դատարան
  • Դատարանի վճիռը ենթակա չէ վերանայման ֆինասական համակարգի հաշտարարի կողմից

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

  • Դուք կարող եք նաև դիմել Կենտրոնական բանկ, և Ձեր բողոքին կպատասխանեն 15 աշխատանքային օրվա ընթացքում: (Երևան 0010, Վ. Սարգսյան 6, +374 10 592 697, consumerinfo@cba.am)
  • Եթե Ձեր բողոքը այլ կառույցների իրավասության դաշտում է, ապա Կենտրոնական բանկը Ձեր հարցը կուղղորդի նրանց տիրույթ

Հարցերի դեպքում դիմեք

ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ, ք. Երևան, Մ. Խորենացի փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9 hարկ, հեռ. +374-10-522 467, էլ. փոստ՝ info@acra.am