01/07/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2016թ. հուլիսի 1-ից նվազել են ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող Վարկային զեկույցների սակագները։ Բանկերին և վարկային կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առցանց տրամադրվող վարկային զեկույցների գները նվազել են 20%-ով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց ԱՔՌԱ գրասենյակում տրամադրվող վարկային զեկույցների գները՝ 60%-ով։ Վարկային զեկույցների փոփոխված սակագներին կարող եք ծանոթանալ ԱՔՌԱ կայքէջում, հետևյալ հղումով: