03/07/2018, Վարկային պատմության բարելավում

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի՛ Քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել բարելավել մանր վարկեր ունեցող ֆիզիկական անձանց վարկային պատմությունները։ Հաշվի առնելով հնչեցված առաջարկները՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից կայացվել է որոշում, որի համաձայն՝ սկսած 2018 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններիս համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ տրամադրվող վարկային զեկույցներում չեն ներառվելու մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և/կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50.000 ՀՀ դրամը *:

Միաժամանակ նշենք, որ սա մեկանգամյա գործընթաց է և չի վերաբերելու նշված ժամանակահատվածից հետո խնդրահարույց դարձած վարկերին:

 Oրինակ՝ եթե ֆիզիկական անձին  02.09.2017թ.-ին տրամադրվել է վարկ, որի պայմանագրով սահմանված մայր գումարը 43.000 ՀՀ դրամի չափ է  և 31.01.2018թ.-ին վարկը դասակարգվել է, ապա 2018թ.-ի հուլիսի 01-ից այն այլևս չի արտացոլվի վարկային զեկույցում:

* Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում՝ 50.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,որը հաշվարկված է 2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից  հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով