03/10/16, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
թարմացված է առ 03/01/2024թ.
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ Երևանում մեկնարկում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ և «Հայփոստ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքների միջոցով: Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում: Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:
Առաջիկա ամիսներին ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ «Հայփոստ» ՓԲԸ բոլոր մարզային բաժանմունքներում: