ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 22-ից ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Գարեգին Դարբինյանը։

Գարեգին Դարբինյանը ֆինանսական ոլորտում ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։ Մինչև ԱՔՌԱ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը նա երկարամյա գործունեություն է ծավալել բանկային համակարգում՝ ղեկավարելով Ֆասթ Բանկի տրանսֆորմացիան, այնուհետև զբաղեցնելով բանկի գործադիր տնօրենի պաշտոնը։ Ավելի վաղ Ակբա բանկում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ՝ ռիսկերի կառավարման, համապատասխանության և ֆինանսական անվտանգության ուղղություններում։

Կարող եք ծանոթանալ թեմայի վերաբերյալ Banks.am-ի անդրադարձին։