ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ 15.10.2021թ․-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնց պատճառով կազմակերպությունն այդ օրը հաճախորդների սպասարկում չի իրականացնելու։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ վերջերս հաճախակի են դարձել ֆինանսական զեղծարարության տարբեր դեպքեր։ Օրինակ, ԱՔՌԱ Վարկային բյուրոյի անունից, վերջինիս ԿԲ կողմից տրված լիցենզիան ներկայացնելով, պահանջել են միջնորդավճար վարկի ձևակերպման համար։
Մեկ անգամ ևս նշում ենք, որ ԱՔՌԱ վարկային բյուրոն չունի նման իրավասություն և չի իրակացանում վարկավորման որևէ գործընթաց։ ԱՔՌԱ վարկային բյուրոյի իրավասությունների շրջանակին և գործընկեր կազմակերպությունների ցանկին կարող են ծանոթանալ մուտք գործելով www.acra.am կայք։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ 21.05.2021թ․-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնց պատճառով կազմակերպությունն այդ օրը հաճախորդների սպասարկում չի իրականացնելու։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ ս․թ դեկտեմբերի 30-ին գործառնական օրն ավարտվելու է ժամը 15։00-ին։ Աշխատանքները կվերսկսվեն 2021թ․ հունվարի 8-ից։Այդ ժամանակահատվածում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակում գրանցված պրոֆիլները նույնականացնելու նպատակով մեր Viber հավելվածին անձնագրային տվյալները կարող եք ուղարկել սկսած 2021թ. հունվարի 8-ից։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈւՄ ԵՆՔ ՁԵՐ ԳԱԼԻՔ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ 16.09.2020թ․-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնց պատճառով կազմակերպությունն այդ օրը հաճախորդների սպասարկում չի իրականացնելու։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Հաշվի առնելով երկրում շարունակվող կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ԱՔՌԱ վարկային բյուրոն, վիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով շարունակելու է աշխատել հեռավար տարբերակով։ Դուք կարող եք ծանոթանալ Ձեր վարկային պատմությանը էլեկտրոնային/առցանց տարբերակով:

Վարկային պատմությունը էլեկտրոնային/առցանց ստանալու նպատակով կարող եք անցնել այս հղմամբ և ծանոթանալ քայլերին։

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Ձեր վարկային պատմությունը (վարկային զեկույցը) կարող եք ստանալ էլեկտրոնային / առցանց տարբերակով, հաստատված թվային ստորագրությամբ։

Էլեկտրոնային / առցանց տարբերակով վարկային պատմությունը ստանալու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

Ֆիզիկական անձանց համար.

  1. Մուտք գործել acra.am կայք,
  2. Սեղմել «Հաճախորդների մուտք» կոճակը,
  3. Սեղմել «Գրանցվել» կոճակը,
  4. Լրացնել պահանջված տեղեկատվությունը և հաստատել,
  5. Էլ․ հասցեին եկած հաղորդագրության միջոցով ակտիվացնել պրոֆիլը,
  6. Նկարել կամ սկանավորել անձնագիրը և սոց․ քարտը կամ նույնականացման քարտը երկու կողմից և Viber հավելվածի միջոցով ուղարկել +37495 522-467 հեռախոսահամարին։
  7. Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո Viber հավելվածի տեսազանգի միջոցով կզանգահարենք, կտեսաձայնագրենք և կնույնականացնենք Ձեր պրոֆիլը։

Իրավաբանական անձանց համար.

  1. Մուտք գործել acra.am կայք
  2. Սեղմել «Հաճախորդներին/ Առևտրային վարկային­ զեկույց» դաշտը
  3. Վերբեռնել վարկային զեկույց ստանալու դիմումի ձևը
  4. Լրացնել  դիմումում առկա բոլոր դաշտերը, ստորագրել և կնքել
  5. help@acra.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
    • 5.1 Լրացված դիմումի սկանավորված տարբերակը
    • 5.2 Պետական ռեգիստրի գրանցման վկայականի սկանավորված տարբերակը բոլոր ներդիրներով
    • 5.3 Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակը
    • 5.4 Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում.
      • 5.4.1 Լիազորագրի սկանավորված տարբերակը ` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից,
      • 5.4.2 Լիազորված անձի անձնագրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի սկանավորված տարբերակը,
  1. Տրամադրել  բջջային հեռախոսահամար VIBER հավելվածի հնարավորությամբ:  
  2. Վերոգրյալ գործողությունները կատարելուց հետո Viber հավելվածի տեսազանգի միջոցով կզանգահարենք, կտեսաձայնագրենք և էլեկտրոնային տարբերակով կտրամադրենք վարկային զեկույցը (վարկային պատմությունը)։

Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ հեռ․՝ (374 10) 522 467:

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 1-ից գործելու են ֆիզիկական և իրավաբանական անձ – վարկային տեղեկատվության սուբյեկտներին տրամադրվող զեկույցների նոր սակագները։
Սակագներին կարող եք ծանոթանալ մուտք գործելով Մեր Մասին՝ Սակագներ բաժին։
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի հաճախորդներ,

Իրավաբանական անձանց համար վարկային զեկույց ստանալու ժամանակավոր կարգ
Մուտք լինել www. acra.am կայք, ապա <<Հաճախորդներին/ Առևտրային վարկային­ զեկույց>> դաշտ,  վերբեռնել դիմումի ձևը, լրացնել  դիմումում առկա բոլոր դաշտերը և  կնքել։
Կնքելուց հետո սկանավորել  բոլոր պահանջվող փաստաթղթերը և կնքված դիմումը ուղարկել help@acra.am   էլ. փոստին, ինչպես նաև տրամադրել  բջջային հեռախոսահամար VIBER հավելվածի հնարավորությամբ:  
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք  զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ հեռ.` (374 10) 522 467: Շնորհակալություն ձեր ըմբռնման և մեր ծառայություններից օգտվելու համար:
Ֆիզիկական անձանց համար վարկային զեկույց ստանալու ժամանակավոր կարգ
Մուտք լինել www.acra.am կայք , ապա <<Հաճախորդների մուտք>> դաշտ, գրանցվել   լրացնելով  բոլոր պահանջվող դաշտերը և հաստատել։
Նկարել կամ սկանավորել անձնագիրը և սոց․ քարտը կամ  նույնականացման քարտը երկու կողմից և ուղարկել VIBER հավելվածի միջոցով տվյալ հեռախոսահամարին` հեռ.` (374 95) 522 467 :  
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք  զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ՝ հեռ.` (374 10) 522 467:

Շնորհակալություն ձեր ըմբռնման և մեր ծառայություններից օգտվելու համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թարմացված է առ 03/01/2024թ.

Հարգելի՛ հաճախորդներ,

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` ԱՔՌԱ վարկային բյուրոն, վիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով, ժամանակավորապես դադարեցնում է ԱՔՌԱ գրասենյակում հաճախորդների սպասարկումը։ Ուստի խնդրում ենք Ձեզ հնարավորության դեպքում մեր ծառայություններից օգտվել առցանց տարբերակով (acra.am) և զերծ մնալ ԱՔՌԱ գրասենյակ այցելելուց։ Ծայրահեղ անհրաժեշտության և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (10) 522 467, կամ գրել մեր էլեկտրոնային    հասցեին՝ help@acra.am։

ԱՔՌԱ գրասենյակում սպասարկումը վերսկսելու վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջի և acra.am կայքի միջոցով։

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ