թարմացված է առ 03/01/2024թ.
«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-Ի 2023 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:
Մրցութային առաջարկությունը պետք է պարունակի մեկ տարվա համագործակցության ծրագիր:
- Մրցութային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ,
- Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023թ. դեկտեմբերի 20-ը,
- Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա մինչև 2023թ. դեկտեմբերի 29-ը:
Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ինտերնետային կայքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ:
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ, հեռախոս` (010) 52-24-67
Էլ-փոստ` info@acra.am
Ինտերնետային կայք` www.acra.am
ՀՐԱՎԵՐ «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:
1. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
- աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձը,
- առաջարկում ներկայացված աշխատակիցների որակավորման մակարդակը և փորձը,
- աուդիտի ընդգրկման շրջանակները, աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
- աուդիտի իրականացման արժեքը,
- լրացուցիչ տեղեկություններ (այդ թվում՝ տեխնիկական և խորհրդատվական աջակցության հնարավորությունները և շրջանակները):
2. Մրցույթի պայմանները.
- «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն ոչ ուշ, քան մինչև 2024թ. ապրիլի 19-ը:
- «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացվեն մինչև 2023թ. դեկտեմբերի 20-ը, ժամը 18:00` կնքված ծրարներով:
Մրցույթը կկայանա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ հասցեում:
3. Մրցույթի հայտերի պատրաստման կարգը.
- Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու փակ և սոսնձված ծրարներում:
- Մրցույթին մասնակցելու համար Մասնակիցը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ներկայացնում է մրցույթի հայտ: Մրցույթի հայտը սույն հրավերի հիման վրա Մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
- Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ և սոսնձված ծրարներում: Ծրարները և հրավերով նախատեսված` Մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող իրավասու անձը:
Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
- ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
- ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով անկախ աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ» բառերը
- «մրցույթի գնային առաջարկ» բառերը,
- Մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:
Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի ծառայությունների գինը:
Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
- ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ, ք.Երևան, 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ» բառերը,
- ««ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ» բառերը,
- «մրցույթի տեխնիկական առաջարկ» բառերը,
- մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:
Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտին մասնակցող աշխատանքային խմբի անդամների կողմից ծախսվող օրերի և ժամերի քանակը:
4. Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.
Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գրասենյակում:
5. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը.
Հաղթողին որոշում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհուրդը` մասնակիցներից լավագույն պայմաններ ներկայացրած աուդիտորական ընկերությունների ցանկից, հաջորդիվ ներկայացնելով այդ ընկերությանը Բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը:
Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված աուդիտորական ընկերության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2024թ. հունվարի 31-ը: