թարմացված է առ 05/11/2026թ.
Դիմիր և դարձիր ԱՔՌԱ-ի թիմի կարևոր մասը։
ԱՔՌԱ-ում մենք հավատում ենք, որ ընկերության հաջողության հիմքում մարդիկ են՝ իրենց գիտելիքներով, գաղափարներով և զարգանալու ձգտումով։
Տարիների ընթացքում մենք ձևավորել ենք աշխատանքային միջավայր, որտեղ կարևորում ենք փոխադարձ հարգանքը, թիմային համագործակցությունն ու մասնագիտական աճը։
Միանալով ԱՔՌԱ-ին՝ դու հնարավորություն կունենաս աշխատելու փորձառու մասնագետների հետ, զարգացնելու հմտություններդ և քո ներդրումն ունենալու ընկերության առաջընթացում։
Դարձիր մեր թիմի կարևոր մասը և զարգացիր մեզ հետ։
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՏԵՂԵԿԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց սպասարկում և աջակցություն՝ ինչպես ընկերության գրասենյակում, այնպես էլ առցանց հարթակներում։
- Հաճախորդների դիմավորում ԱՔՌԱ-ի ընդունարանում։
- Փոստային ծառայության միջոցով ստացված դիմումների ընդունում, փաստաթղթերի ուսումնասիրություն և վարկային զեկույցների մշակում։
- Հեռախոսազանգերի սպասարկում։
- Ընկերության բոլոր ծառայությունների և պրոդուկտների ներկայացում պոտենցիալ հաճախորդներին։
- Աշխատանքային գործառույթներից բխող այլ պարտականությունների իրականացում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում։
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի շատ լավ իմացություն։
- Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Կազմակերպչական հմտություններ։
- Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։
- Ուշադրություն մանրուքներին։
- Խնդիրներ լուծելու կարողություն։
- Արագ սովորելու և նոր աշխատանքային միջավայրին հարմարվելու կարողություն։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տեղեկատու մասնագետ» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներին և աշխատակիցներին իրավական աջակցության և (կամ) խորհրդատվության տրամադրում՝ իրավական փաստաթղթերի, այդ թվում՝ ելից գրությունների կազմման հարցերում։
- Ընկերության պայմանագրերի, համաձայնագրերի, ընթացակարգերի, կանոնակարգերի և այլ իրավական փաստաթղթերի մշակում կամ դրանց մշակմանը մասնակցություն։
- Ընկերության ելից գրությունների իրավական ճշտության ստուգում և (կամ) դրանց ստորագրում։
- Գործադիր տնօրենի վարչական օգնականի՝ մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուի, բացակայության ընթացքում Գործադիր տնօրենի հրամանների նախագծերի պատրաստում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)։
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
- Վարկային բյուրոների գործունեությունը կարգավորող իրավական և նորմատիվ դաշտի խորքային իմացություն։
- Քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, ֆինանսական, կորպորատիվ, աշխատանքային և պայմանագրային հարաբերությունները կարգավորող օրենսդրության իմացություն։
- Իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ պայմանագրեր, ընթացակարգեր և կանոնակարգեր կազմելու կարողություն։
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն՝ մասնագիտական գրականությունից օգտվելու համար։
- Վերլուծական և խորհրդատվական հմտություններ։
- Հաղորդակցման հմտություններ։
- Հետևողականություն։
- Բանակցություններ վարելու և թիմում աշխատելու կարողություն։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Իրավախորհրդատո» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Վերահսկել ընկերության ներքին համակարգերը՝ ապահովելով հասանելիության սահմանված մակարդակների պահպանումը։
- Գնահատել տեղեկատվական անվտանգության ռիսկեր և մշակել դրանց կառավարման պլաններ։
- Կազմել տեղեկատվական անվտանգության միջադեպերի վերաբերյալ հաշվետվություններ։
- Կառավարել և սպասարկել տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքները։
- Պարբերաբար պատրաստել տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հաշվետվություններ։
- Ապահովել SIEM (Security Information and Event Management) համակարգի բաղադրիչների սպասարկումն ու կառավարումը։
- Կառավարել և վերլուծել SIEM համակարգում գրանցված իրադարձությունների մատյանները (audit logs), կազմել համապատասխան հաշվետվություններ։
- Վերահսկել և կառավարել ընկերության աշխատակիցների՝ համակարգերից օգտվելու հասանելիության իրավունքները։
- Ապահովել նոր հարցումների համապատասխանությունը ընկերության հաստատված անվտանգության քաղաքականություններին և ստանդարտներին։
- Իրականացնել ցանցերի կարգաբերում (network configuration) և տվյալների փոխանցման երթուղիների կառավարում (routing)։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն համապատասխան մասնագիտական ոլորտում (առնվազն բակալավրի աստիճան)։
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ցանցային կամ համակարգային ադմինիստրատոր (լրիվ դրույքով)։
- Windows և Unix օպերացիոն համակարգերի իմացություն։
- MySQL տվյալների բազայի կառավարման համակարգի իմացություն։
- Cisco և Palo Alto Firewalls ցանցային անվտանգության համակարգերի հետ աշխատելու գործնական փորձ։
- Ցանցային արձանագրությունների, տվյալների փոխանցման երթուղիների կառավարման (OSPF, BGP), ինչպես նաև NAT և ACL տեխնոլոգիաների խորքային իմացություն։
- Տեղեկատվական անվտանգության հետևյալ տեխնոլոգիաների և համակարգերի խորքային իմացություն՝ VPN, Firewall, WAF, IDS/IPS, DLP, EDR, NAC, SIEM և PAM։
- Տեղեկատվական անվտանգության սկզբունքների, գործընթացների, արձանագրությունների և գործիքների իմացություն, այդ թվում՝ օգտատերերի նույնականացում և հասանելիության վերահսկում, կիբերհարձակումների հայտնաբերում, ցանցային տրաֆիկի վերլուծություն, անվտանգության միջադեպերի կառավարում, թվային կրիչների և վնասաբեր ծրագրերի վերլուծություն։
- ISO 27001 միջազգային ստանդարտի պահանջների և կիրառման լավագույն փորձի իմացություն։
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
- Ժամանակի կառավարման, աշխատանքների պլանավորման և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Տեղեկատվական անվտանգության մասնագետ» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.
ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ԵՐԵՎԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ՝ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ (8 ժամ, 9:00-18:00, ընդմիջումը՝ 13։00 – 14։00)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Մասնակցել մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը։
- Առաջարկել նորարար գաղափարներ, նոր ծառայություններ և պրոդուկտներ՝ հիմնվելով միջազգային փորձի և շուկայի ուսումնասիրության վրա։
- Նախագծել և իրականացնել մարքեթինգային և թվային արշավներ՝ ապահովելով ժամանակացույցի արդյունավետ կառավարում։
- Ստեղծել տարբեր տեսակի կոնտենտ՝ փաստաթղթեր, սոցիալական ցանցերի հրապարակումներ, տեղեկատվական նյութեր, վիդեոներ և այլն։
- Վարել և զարգացնել ընկերության վեբ-կայքը և սոցիալական հարթակները (Instagram, Facebook և այլն)։
- Վերլուծել արդյունքները, կազմել հաշվետվություններ և ներկայացնել բարելավման առաջարկներ։
- Սերտ համագործակցել ներքին թիմերի և արտաքին գործընկերների հետ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում։
- Ստեղծագործ և նորարար մտածողություն, զարգացած հետազոտական հմտություններ։
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Մրցակցային աշխատավարձ, բոնուսներ, առողջության ապահովագրություն և այլ առավելություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@acra.am թեմայի դաշտում (Subject) պարտադիր նշելով «Մարքեթինգի մասնագետ» պաշտոնի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 30 նոյեմբեր 2026թ.
