թարմացված է առ 14/10/2026թ.

Ղեկավար կազմ

ԳԱՐԵԳԻՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Գարեգին Դարբինյանը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է 2026 թ. սեպտեմբերից։

Նա ունի շուրջ 25 տարվա փորձ բանկային և ֆինանսական ոլորտներում։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թ. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ սպասարկման և հաշվապահության ոլորտներում։ Հետագայում ղեկավարել է բանկի ֆինանսական անվտանգության և համապատասխանության ուղղությունները, ապա՝ ռիսկերի կառավարման վարչությունը։

2020 թ. միացել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ որպես զարգացման տնօրեն։ Այդ պաշտոնում ղեկավարել է կազմակերպության զարգացման և ունիվերսալ վարկային կազմակերպությունից բանկի վերափոխման գործընթացները։ 2023–2026 թթ. զբաղեցրել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը։

2024–2026 թթ. եղել է «իմԱյԴի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2026 թվականի փետրվարից՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։

Դասավանդում է Երևանի պետական համալսարանի MBA ծրագրում։

Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի մագիստրոսի աստիճան։

ՌԱՖԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ռաֆիկ Մուրադյանը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի տեխնոլոգիաների գծով տնօրենն է 2015 թվականից։ Ունի շուրջ 18 տարվա մասնագիտական փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային համակարգի, ՏՏ աուդիտի, տեղեկատվական անվտանգության և տեխնոլոգիական կառավարման ոլորտներում։

Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է տեխնիկական, աուդիտորական և ղեկավար պաշտոններ։ Աշխատել է «Հայլինք» ՓԲԸ-ում՝ որպես ծրագրավորող, այնուհետև՝ ՀՀ կենտրոնական բանկում՝ մասնագիտանալով տեղեկատվական համակարգերի աուդիտի, ՏՏ ռիսկերի գնահատման և վերահսկողության ուղղություններով։

2015 թվականին միացել է ԱՔՌԱ-ին՝ ստանձնելով ընկերության տեխնոլոգիական ուղղության ղեկավարումը։ Նրա գործունեությունն ընդգրկում է ընկերության տեխնոլոգիական ռազմավարության մշակումը և իրականացումը, տեղեկատվական համակարգերի զարգացումը, ՏՏ ենթակառուցվածքների կառավարումը և տեղեկատվական անվտանգության ապահովումը։

2023–2026 թվականներին, շարունակելով ղեկավարել ընկերության տեխնոլոգիական ուղղությունը, միաժամանակ իրականացրել է ԱՔՌԱ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ ներգրավված լինելով նաև ընկերության ռազմավարական և գործառնական կառավարման գործընթացներում։

Ունի միջազգային մասնագիտական որակավորումներ՝ ISO/IEC 27001 Lead Auditor, Certified Fraud Examiner (CFE) և COBIT Foundation։

Անդամակցում է միջազգային և հայկական մասնագիտական կազմակերպությունների՝ Institute of Internal Auditors (IIA), Information Systems Audit and Control Association (ISACA) և Association of Certified Fraud Examiners (ACFE)։

Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

ՌՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ռուզաննա Կարապետյանը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի գործառնական տնօրենն է 2018 թվականից։

Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։ Գործունեությունը սկսել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում որպես կամավոր, այնուհետև ֆինանսական պատասխանատուի պաշտոններ է զբաղեցրել Ամերիկյան Կարմիր խաչում, իսկ ԵԱՀԿ-ի հայաստանյան և միջազգային առաքելություններում իրականացրել է ֆինանսների, բյուջեի և վարչարարության կառավարման գործառույթներ։

ԱՔՌԱ-ում համակարգում է գործառնական համակարգերի զարգացման, հաշվետվությունների և տվյալների որակի ապահովման ստորաբաժանումների աշխատանքը։ Մշակում է ռազմավարական ծրագրեր, քաղաքականություններ և բիզնես պլաններ, վերահսկում դրանց իրականացումն իր պատասխանատվության շրջանակում։ Մասնակցում է բյուջետային պլանավորմանը և ղեկավարում ենթակա ստորաբաժանումների ռեսուրսների կառավարումն ու գործառնական արդյունավետության բարելավումը։

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման և տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կառավարման բաժինը՝ ստանալով MBA որակավորում։