թարմացված է առ 20/03/2026թ.
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՆՊԱՏԱԿ
Սույն փաստաթուղթը սահմանում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ (այսուհետ նաև` ԱՔՌԱ) կողմից հաճախորդների (այսուհետ նաև` Հաճախորդ կամ Օգտատեր) անձնական և վարկային տվյալների, ներառյալ՝ վարկային տեղեկատվության հավաքագրումը, պահպանումն ու պաշտպանումը, ինչպես նաև ԱՔՌԱ-ի բջջային հավելվածի և համապատասխան Վեբ հարթակի (https://self.acra.am/guest) միջոցով (համատեղ նաև՝ Հավելված) առցանց ծառայությունների մատուցումը:
ԱՔՌԱ-ն հանդիսանում է վարկային զեկույցների և վարկային տեղեկատվության վերաբերյալ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն, որն անձնական ու վարկային տվյալների, ներառյալ՝ վարկային տեղեկատվության մշակումն իրականացնում է տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։
Օգտագործելով Հավելվածը՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Գաղտնիության քաղաքականությանը, հասկացել եք դրա բովանդակությունը և համաձայն եք Ձեր անձնական տվյալների մշակմանը՝ օրենքով և սույն քաղաքականությամբ սահմանված կարգով։
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
2.1 Վարկային տեղեկատվության սուբյեկտ (Սուբյեկտ) կամ Հաճախորդ – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի վերաբերյալ հավաքագրվում և մշակվում է վարկային տեղեկատվություն, ձևավորվում և պահպանվում է վարկային պատմություն կամ որի վերաբերյալ ԱՔՌԱ-ին ներկայացվում է վարկային պատմության վերաբերյալ հարցում։
2.2 Օգտատեր – ֆիզիկական անձ, որն ԱՔՌԱ-ում ունի գրանցված օգտահաշիվ՝՝ Հավելվածի միջոցով առցանց ինքնահարցումներ կատարելու նպատակով։
2.3 Ինքնահարցում – Օգտատիրոջ կողմից իր վարկային զեկույցի և սքոր գնահատականի վերաբերյալ կատարվող հարցում։
2.4 Վարկային զեկույց – փաստաթուղթ, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն։
2․5 Վարկային տեղեկատվություն – վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
2․6 Տեղեկատվություն տրամադրողներ – քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ, որը, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային տեղեկատվություն է տրամադրում ԱՔՌԱ-ին։
3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով ԱՔՌԱ-ն հավաքագրում և մշակում է անձնական տվյալներ անմիջապես Oգտատերերից, Տեղեկատվություն տրամադրող համարվող անձանցից՝ ՀՀ-ում գործող վարկատու կազմակերպություններից (բանկ, վարկային կազմակերպություն), ինչպես նաև պետական կամ հանրային տվյալների բազաներից (պաշտոնական ռեգիստրներից)՝ օրենքով թույլատրված դեպքերում։
Մշակվող անձնական տվյալների ցանկը կարող է ներառել նույնականացման տվյալներ, ինչպիսիք են՝ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, անձնագրի սերիան և համարը, անձը հաստատող այլ փաստաթղթերի տվյալները, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) ։ ԱՔՌԱ-ն կարող է մշակել նաև կոնտակտային տվյալներ, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, որոնք անհրաժեշտ են օգտահաշվի գրանցման, նույնականացման և հաղորդակցության նպատակներով։
Պարտադիր նույնականացման գործընթացների շրջանակում ԱՔՌԱ-ն մշակում է նաև Սուբյեկտի նույնականացմամբ պայմանավորված՝ լրացուցիչ ստուգման համար անհրաժեշտ տվյալներ, որոնք ստացվում են ԱՔՌԱ-ի ծրագրային համակարգին ինտեգրված, երրորդ կողմ հանդիսացող՝ անձի նույնականացման ծառայություններ մատուցող կազմակերպություններից, ներառյալ՝ սակայն չսահմանափակվելով “imID” և “Regula” համակարգերով։ Այդ տվյալները կարող են ներառել փաստաթղթերի նկարներ, կենսաչափական նույնականացման տարբերակն ընտրելու դեպքում՝ կենսաչափական նույնականացման արդյունքներ (օրինակ՝ դեմքի սկանավորում), նույնականացման կարգավիճակներ, ինչպես նաև նույնականացման գործընթացին առնչվող տեխնիկական մետատվյալներ։ ԱՔՌԱ-ն օգտագործում է կենսաչափական տվյալները բացառապես անձի նույնականացման նպատակով։
Հավելվածի միջոցով մշակվում են նաև վարկային տեղեկատվություն և դրան առնչվող անհրաժեշտ այլ տվյալներ, նաև՝ վարկային ռիսկի թվային գնահատականը (սքոր գնահատականը), վարկային զեկույցները, տվյալների (վարկային տեղեկատվության) վիճարկումների կարգավիճակի վերաբերյալ տվյալները և այլ տվյալներ՝ ստացված Տեղեկատվություն տրամադրողներից։ Բացի այդ, անվտանգության, վերահսկողության և ծառայությունների կատարելագործման նպատակներով կարող են ավտոմատ կերպով հավաքագրվել որոշ տեխնիկական տվյալներ, այդ թվում՝ սարքի նույնականացուցիչներ, IP հասցեներ, մուտքի ժամանակային նշումներ, նույնականացման գրանցումներ և Հավելվածի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալներ։
4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ
Անձնական տվյալները մշակվում են բացառապես օրենքով հստակ սահմանված նպատակներով, որոնք ներառում են՝
• Օգտատիրոջ գրանցման և օգտահաշվի կառավարման ապահովումը,
• անձի նույնականացման և համապատասխանության ստուգումների իրականացումը,
• վարկային զեկույցների և սքոր գնահատականի հասանելիության ապահովումը,
• զեղծարարության և չարտոնված մուտքերի կանխարգելումը,
• ծանուցումների տրամադրումը,
• Հաճախորդների հարցումների և վիճարկումների սպասարկումը,
• «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործուենության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված գործառույթների կատարումը։
5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ԱՔՌԱ-ն չի հրապարակում և չի տարածում անձնական տվյալներ։ Անձնական տվյալները կարող են փոխանցվել բացառապես Հավելվածի գործունեությունն ապահովելու նպատակով վստահելի երրորդ կողմերին, ինչպիսիք են նույնականացման ծառայություններ մատուցող կազմակերպություններ, պետական կամ հանրային ռեգիստրներ, տեխնիկական ենթակառուցվածքների ծառայություններ մատուցողներ, ինչպես նաև վերահսկող կամ կարգավորող մարմիններ՝ օրենքով նախատեսված դեպքերում։
Անձնական տվյալները պահպանվում են անվտանգ տեղեկատվական համակարգերում և պաշտպանված են համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներով, ներառյալ՝ տվյալների կոդավորումը, մուտքի վերահսկման մեխանիզմները, գործողությունների գրանցումը և անվտանգության պարբերական գնահատումները։
Տվյալների պահպանման ժամկետները սահմանվում են՝ հաշվի առնելով օրենքով սահմանված պահանջները, վերահսկողական կարգավորումները և գործառնական անհրաժեշտությունը։ Անձնական տվյալները պահպանվում են միայն այն ժամանակահատվածում, որը անհրաժեշտ է դրանց հավաքագրման նպատակները իրականացնելու համար։
6. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Օգտատերերը իրավունք ունեն՝
• ստանալ իրենց անձնական տվյալներին հասանելիություն,
• ստանալ իրենց վարկային տվյալներին հասանելիություն,
• պահանջել ոչ ճշգրիտ կամ թերի տվյալների ուղղում կամ հեռացում օրենքով թույլատրելի դեպքերում,
• սահմանափակել տվյալների որոշակի մշակման գործընթացներ։
Օգտատերերը նաև իրավունք ունեն դիմելու տվյալների պաշտպանության ոլորտում իրավասու մարմնիններին՝ համապատասխան բողոք ներկայացնելու նպատակով։
7. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՔՌԱ-ն կարող է ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ հաշվի առնելով օրենսդրական, կարգավորող կամ գործառնական փոփոխությունները։
Էական փոփոխությունների դեպքում օգտատերերը կտեղեկացվեն Հավելվածի միջոցով կամ այլ համապատասխան եղանակով։ Հավելվածի շարունակական օգտագործումը նման փոփոխություններից հետո նշանակում է թարմացված քաղաքականության ընդունում։
Հետադարձ կապ. Գաղտնիության և տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցերի կամ մտահոգությունների դեպքում օգտատերերը կարող են կապ հաստատել ԱՔՌԱ-ի հետ՝ help@acra.am հասցեով։
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն պայմանները կարգավորում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ (այսուհետ նաև` ԱՔՌԱ) կողմից հաճախորդներին բջջային հավելվածի և համապատասխան Վեբ հարթակի (https://self.acra.am/guest) միջոցով (համատեղ նաև՝ Հավելված) առցանց ծառայությունների մատուցումը և սահմանում են ԱՔՌԱ-ի և ֆիզիկական անձի (այսուհետ` Հաճախորդ կամ Օգտատեր) միջև ԱՔՌԱ-ի կողմից ծառայությունների մատուցման հետ կապված փոխհարաբերությունների և իրականացվող գործառնությունների հիմնական պայմանները:
Հավելվածում գրանցվելու միջոցով Հաճախորդին հասանելի է դառնում ԱՔՌԱ-ի առցանց սպասարկման համակարգը (այսուհետ նաև՝ Համակարգ)` ԱՔՌԱ-ի սահմանած ձևաչափով, և ծառայություններից օգտվելու գործողությունը Օգտատիրոջ կողմից կատարվում է Համակարգում նախատեսված եղանակով` սույն պայմանների ընդունմամբ: Սույն պայմանների հետ անհամաձայնության դեպքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ Հավելվածի օգտագործումից։
Ծառայությունների և հնարավորությունների շրջանակ
Հավելվածն Օգտատերերին տրամադրում է վարկային տեղեկատվություն պարունակող մի շարք ծառայությունների հասանելիություն, ինչպես նաև՝
• գրանցման և նույնականացման հնարավորություն,
• սքոր գնահատականի և վարկային զեկույցների դիտում և ներբեռնում,
• ծանուցումների ստացում,
• վարկային տեղեկատվության և (կամ) տվյալների վիճարկման վերաբերյալ դիմումների (ծանուցումների) ներկայացում,
• անձնական պրոֆիլի և անվտանգության կարգավորումների կառավարում։
Ծառայությունները և հնարավորությունները հասանելի են միայն Օգտատիրոջ հաջող նույնականացումից հետո։
Օգտատիրոջ պարտականություններ և պատասխանատվության շրջանակ
• Օգտատերերը պարտավոր են գրանցման ժամանակ և Հավելվածի օգտագործման ընթացքում տրամադրել ճշգրիտ, ամբողջական և արդիական տեղեկատվություն (անձը հաստատող փաստաթղթեր, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար)։
• Օգտատերը պատասխանատու է իր մուտքային տվյալների, սարքերի և նույնականացման միջոցների գաղտնիության պահպանման համար, ներառյալ՝ կենսաչափական նույնականացման, “PIN” կոդի կամ թվային հաստատման կոդերի օգտագործումը։ Այդ կոդերի մուտքագրումը համարվում է Օգտատիրոջ կողմից Համակարգում ներկայացված բոլոր փաստաթղթերի տրամադրման և դրանց իսկության անվերապահ ընդունում։
• Օգտատիրոջ հաշվից կատարված ցանկացած գործողություն համարվում է իրականացված հենց Օգտատիրոջ կողմից, եթե վերջինս որևէ կերպ չի տեղեկացրել դրա մասին ԱՔՌԱ-ին։ Համապատասխանաբար՝ Օգտատերն ընդունում է, որ ԱՔՌԱ-ն պատասխանատվություն չի կրում մուտքային տվյալների անվտանգության խախտման կամ դրանց կորստի հետևանքով առաջացած վնասների համար։
Նույնականացում և համապատասխանության ստուգում
Հավելվածի հիմնական ծառայություններից օգտվելու համար պարտադիր է Հաճախորդի նույնականացումը։
Նույնականացումը իրականացվում է երրորդ կողմ հանդիսացող նույնականացման ծառայություններ մատուցողների միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ պետական կամ հանրային տվյալների բազաների հարցման միջոցով․ ԱՔՌԱ-ն կարող է ստուգել օգտատիրոջ անձնական տվյալները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական բնակչության ռեգիստրի միջոցով։
Ընտրելով կենսաչափական նույնականացման տարբերակը՝ Օգտատերը համաձայնում է, որ նույնականացման նպատակով «ԱՔՌԱ» ծրագրային համակարգում կարող է իրականացվել դեմքի սկանավորում, և տվյալ գործընթացի կապակցությամբ հավաքագրված տվյալներն օգտագործվում են բացառապես անձի նույնականացման և գործարքների անվտանգության բարձրացման նպատակով։
Նույնականացման գործընթացի կապակցությամբ կեղծ տեղեկատվության տրամադրման, արդյունքում՝ նույնականացման թերի գործընթացի կամ նույնականացման անհաջող արդյունքների դեպքում Օգտատիրոջ հասանելիությունը կարող է սահմանափակվել, կասեցվել կամ դադարեցվել։
Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է և անվերապահորեն համաձայն է ՀՀ օրենսդրության շրջանակներում ընդունված «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ներքին իրավական ակտերի պահանջներին՝ կապված վարկային պատմության (վարկային զեկույցի) ստացման հետ, ներառյալ՝ Օգտատիրոջ իրավունքներին, պարտականություններին և ԱՔՌԱ-ի կողմից սահմանված ծառայությունների սակագներին։
Օգտահաշվի կասեցում կամ դադարեցում
ԱՔՌԱ-ն իրավունք ունի իր հայեցողությամբ կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Օգտատիրոջ հասանելիությունը Հավելվածին՝ խարդախության կասկածի, ծառայությունների չարաշահման, սույն պայմանների խախտման, անվտանգության ռիսկերի կամ օրենքով նախատեսված պահանջների առկայության դեպքում։ Այդպիսի գործողությունները կարող են իրականացվել ինչպես նախնական ծանուցմամբ, այնպես էլ առանց դրա, եթե անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել Օգտատերերի, Համակարգի կամ երրորդ անձանց շահերի պաշտպանության նպատակով։
ԱՔՌԱ-ն գործադրում է ողջամիտ ջանքեր ԱՔՌԱ-ի ծառայությունների ճշգրտությունը, ինչպես նաև ԱՔՌԱ-ի ծառայությունների և Համակարգով տրվող հնարավորություններիհասանելիությունն ապահովելու համար, սակայն չի երաշխավորում ԱՔՌԱ-ի ծառայությունների մատուցման կապակցությամբ Համակարգի անխափան աշխատանքը՝ երրորդ կողմերի ծառայությունների մատուցմամբ պայմանավորված կամ ԱՔՌԱ-ի ծառայությունների բովանդակությունը կազմող տվյալների բացարձակ ճշգրտությունը՝ ստացված երրորդ կողմերից։ ԱՔՌԱ-ն պատասխանատվություն չի կրում Հավելվածի օգտագործման հետևանքով առաջացած անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասների համար, որոնք բացառապես պայմանավորված են սույն պարբերության մեջ նշված՝ երրորդ կողմերին վերաբերելի վերոնշյալ հանգամանքներով։
Պայմանների փոփոխություն
Սույն պայմաններն ու դրույթները կարգավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Սույն պայմաններից բխող կամ դրանց հետ կապված վեճերը ենթակա են քննության համապատասխան իրավասու դատարաններում։
ԱՔՌԱ-ն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն պայմաններում։ Սույն պայմանների թարմացված տարբերակները հասանելի կդառնան Հավելվածում՝ ըստ այդմ Օգտատերերին ծանուցվելով ուժի մեջ մտնելու ժամկետի մասին, իսկ այդ թարմացված պայմանների ուժի մեջ մտնելուց հետո Հավելվածի շարունակական օգտագործումը համարվում է դրանց ընդունում՝ Օգտատերերի կողմից։
Հետադարձ կապ. hարցերի, աջակցության կամ իրավական հարցերի համար Օգտատերերը կարող են կապ հաստատել help@acra.am էլ․ հասցեով։
